Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Տղամարդու 5 կարծրատիպ, որոնց հետ չպետք է կապվել ամուսնական կապերով

Տղամարդու 5 կարծրատիպ, որոնց հետ չպետք է կապվել ամուսնական կապերով

Հետազոտողները հայտանբերել են 5 նախանշան, որոնց առկայության դեպքում չարժե ամուսնանալ տվյալ տղամարդու հետ, հաղորդում է Raut-ը: Նախ, նույնիսկ չարժե մտածել ամուսնության մասին, եթե ձեր ընտրյալը ձեզ հետ չի նշում ծննդյան տարեդարձը:

 

Պետք չէ լուրջ ընդունել նաև այն տղամարդուն, ով կարտաբերի «մենք չենք կարող միասին լինել հենց հիմա» արտահայտությունը: Պատճառները կարող են բազմազան լինել, սակայն դա արդեն էական չէ:

 

Խանդոտ տղամարդու հետ ևս չարժե «բախտը կապել»: Նրա պատճառով կարող եք այնպիսի իրավիճակներում հայտնվել, որ կկորցնեք սեփական «ես»-ի գիտակցությունը:

 

Տղամարդը, ով երբեք ձեզ ժամադրության չի հրավիրում, այլ բավարարվում է միայն «տնային արկածներով», չի կարող երկրորդ կես դառնալ: Նման վարքագիծը վկայում է այն մասին, որ ենթադրյալ ամուսնու կյանքում կինը հատուկ արժեք չի ներկայացնում:

 

Վերջապես, չարժե ամուսնանալ այն տղամարդու հետ, ով կարողանում է հարաբերություններ հաստատել միայն այն կանանց հետ, ում հետ նոր է ծանոթանում:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ