Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ավստրալիացի հոգեբանները պարզել են, թե ինչն է կարևոր տղամարդկանց և կանանց համար

Ավստրալիացի հոգեբանները պարզել են, թե ինչն է կարևոր տղամարդկանց և կանանց համար

Ի՞նչն է ավելի կարևոր՝ հարստությո՞ւնը, թե՞ սոցիալական կարգավիճակը։ Եվ կարո՞ղ է արդյոք մեկն առանց մյուսի գոյատևել։ Այդ մասին Քուինսլենդի համալսարանի ավստրալացի սոցիոլոգները զրուցել են երկու սեռի ներկայացուցիչների հետ, հայտնում է Вести-ն։

 

Պարզվել է, որ կանայք այդ հարցին պատասխանել են այնպես, ինչպես սովորաբար պատասխանում են աղքատ մարդիկ։ Իսկ տղամարդկանց, ընդհակառակը, ավելի հոգեհարազատ է կայացած մարդկանց տեսակետը, հայտնում է Oxford Economic Press-ը։

 

Ավստրալական համալսարանի աշխատակիցները հարցում են կատարել ավելի քան 1000 տղամարդկանց և կանանց շրջանում։ Նրանց հարց է տրվել, թե ինչ կընտրեին՝ լինել ամենահարուստ մարդը շրջապատում, թե ունենալ բարձր սոցիալական կարգավիճակ։ Հակառակ հետազոտողների սպասումների՝ հարցման արդյունքները բաժանվել են գրեթե հավասարաչափ։

 

Տղամարդիկ ընտրել են բարձր դիրքը հասարակությունում, իսկ կանայք՝ փողը։ Պրոֆեսոր Փոլ Ֆրիջթերսի խոսքով՝ նման պատասխանները հատուկ են հարուստ և աղքատ մարդկանց՝ համապատասխանաբար։

 

Ապահովված քաղաքացիները սոցիալական կարգավիճակը համարում են ավելի կարևոր, քան նյութական բարիքները, իսկ աղքատներն առաջին հերթին ձգտում են իրենց կարողությունների ավելացմանը։

 

Գիտնականները կարծում են, որ աղքատության միջով անցած մարդիկ ամեն գնով ձգտում են փողոցում կրկին չհայտնվել գրպանում առանց որևէ գրոշի։ Իսկ նրանք, ովքեր ամեն ինչ ունեն, մտածում են իրենց ազդեցության  մեծացման և սեփական «ես»-ի բավարարման մասին։

 

Զարմանալի չէ, որ տղամարդիկ կարգավիճակը գերադասում են գումարին. համաձայն տարբեր հետազոտությունների (մասնավորապես Չարլզ Դարվինի աշխատանքների)՝ կենսաբանական ցանկացած տեսակի արուները վստահ են, որ ավելի բարձր կարգավիճակը նրանց տալիս է զուգավորման ավելի շատ հնարավորություն։ 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ