Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Բացահայտվել են ամուսնալուծության մասին 3 կարևորագույն առեղծվածները

Բացահայտվել են ամուսնալուծության մասին 3 կարևորագույն առեղծվածները

Հայտնի է, որ ամուսնանալով` ոչ ոք չի պատրաստվում ամուսնալուծվել. ծրագրում է երկար ու երջանիկ ապրել: Սակայն միշտ չէ, որ ստացվում է այնպես, ինչպես ցանկալի է: 

 

Բրիտանացի հետազոտողները բացահայտել են ամուսնալուծության մասին 3 գլխավոր առասպելները: 

 

Առաջինը` մինչև ամուսնությունը միասին ապրելը նվազեցնում է բաժանության հավանականությունը: Եթե համատեղ կյանքի սկիզբը կապված է եղել ոչ միայն ցանկության, այլև որոշակի շահի հետ, դժվար թե այն օգուտ բերի: Ավելին` ուժեղ սեռի ներկայացուցիչները հաճախ չեն ուզում ինչ-որ բան արմատապես փոխել` համարելով, որ այդպես էլ ամեն ինչ լավ Է: Իսկ ամուսնության տրամադրված կնոջ համար դա կարող է ժամանակի վատնում լինել: 

 

Երկրորդ առասպելը` ամեն երկրորդ ամուսնություն ավարտվում է բաժանությամբ: Իրականում, վերջերս ամուսնալուծությունների թիվը զգալիորեն նվազում է, ինչը խոսում է ամուսնության ինստիտուտի վերականգնման մասին:

 

Երրորդը` երկրորդ ամուսնությունն առաջինից ավելի երկար կտևի: Սա բավական տրամաբանական է թվում, քանի որ առաջին ամուսնության ժամանակ գործած սխալները կինը կամ տղամարդը երկրորդի ընթացքում չեն կրկնի: Բացի դրանից` նրանք, ովքեր անհաջող ամուսնության փորձ են ունեցել, ավելի հաճախ են զիջումների գնում:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ