Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Մաշկավեներաբան. Սեռական դաստիարակության հիմքում պետք է ընկած լինի ընտանիքը

Մաշկավեներաբան. Սեռական դաստիարակության հիմքում պետք է ընկած լինի ընտանիքը

Հայաստանում սեռական դաստիարակությունը բավականին ցածր մակարդակի վրա է, թեև ինֆորմացիան շատացել է ու պետք է տեղեկացվածության մակարդակն ավելի բարձրանար: Ասուլիսում նման կարծիք հայտնեց Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի հակաբորային կաբինետի վարիչ, մաշկավեներաբան Սամվել Հովհաննիսյանը: 

 

Նրա խոսքով, սեռական դաստիարակության հիմքում պետք է ընկած լինի ընտանիքը, դասագիրքը, մինչդեռ «7-8-9-րդ դասարանի երեխաների բջջայինների մեջ ավելի շատ սեռական բնույթի կադրեր են, տեսանյութեր»: 

 

«Այս ամենը տանում է դեգրադացիայի»,- մաշկաբանի խոսքը շարունակեց ասուլիսին ներկա սեքսապաթոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ի հայտ են եկել նոր սերնդի սեռավարակներ, միաժամանակ հավելելով, որ դրանց դեմ պայքարելու համար նաև նոր դեղամիջոցներ են ստեղծվել:

 

Սեքսապաթոլոգ-հոգեթերապևտը նշեց, որ և տղամարդկանց, և կանանց մոտ հայտնաբերված ցանկացած սեռավարակի ոչ լիարժեք բուժելը կամ անտեսելը կարող է բերել չբերության:

Սկզբնաղբյուր. http://www.panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ