Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ընկերների 5 տեսակ, որոնք յուրաքանչյուր մարդ պետք է ունենա

Ընկերների 5 տեսակ, որոնք յուրաքանչյուր մարդ պետք է ունենա

Ինչպես բանդան կամ հանցախումբն ունի տարբեր տաղանդների և կարողությունների տեր մարդկանց կարիք, այնպես էլ մարդը՝ տարատեսակ ընկերների, գրում է News Australia-ն։

 

«Ընկերական շրջապատում ամենակարևորը բազմազանությունն է, ինչը հնարավորություն է տալիս մարդկանց օգուտ կամ օգնություն ստանալ տարբեր «աղբյուրներից»։ Բացի այդ, տարատեսակ ընկերներ ունենալն ավելի է ընդլայնում մարդու աշխարհայացքը»,- գտնում է հոգեբան Դոմինիկ Բերտոլուչին։

 

Ըստ հոգեբանի՝  ընկերոջ ամեն մի տեսակը «ծառայում» է տարբեր նպատակների համար և ընդհանուր առմամբ հարստացնում է մարդու կյանքը։

 

Թեև իսկական, հավատարիմ ընկերներ կյանքի ընթացքում շատ քիչ են հանդիպում և նրանց կարելի է մատների վրա հաշվել, այնուամենայնիվ կան մի քանի տեսակի մարդիկ, որոնց բավական «օգտակար» է սեփական շրջապատում ունենալ։

 

1.Ընկեր, ով մշտապես գտնվում է զվարճանքների կենտրոնում

Այսպիսի ընկեր ունենալը շատ զվարճալի է և կարևոր, քանի որ նա միշտ Ձեզ պահում է կյանքի ռիթմի մեջ և թարմ գույներ հաղորդում Ձեր առօրյային։ Նման ընկերոջ հետ հնարավոր է դառնում վայելել կյանքի այն հաճույքները, որոնց կողքով այլ դեպքում Դուք կարող էիք պարզապես անտարբեր անցնել։

 

2. Ընկեր, ով ամեն ինչ հասկանում է և երբեք չի բողոքում

Կյանքն ընթանում է այնպիսի կատաղի արագությամբ, որ հաճախ մենք ժամանակ չենք ունենում հանդիպել մեր հարազատների և ընկերների հետ։ Արդյունքում ընկերները սկսում են նեղանալ, և հարաբերությունները սառում են։ Ուստի շատ կարևոր է, որպեսզի Ձեր կողքին լինի այնպիսի ընկեր, ով երբեք չի տրտնջում և չի բողոքում, այլ վայելում է Ձեզ հետ լինելու յուրաքանչյուր պահ։

 

3.Ընկեր, ում ձգտում եք նմանվել

Անչափ կարևոր է ինքներդ Ձեզ այնպիսի մարդկանցով շրջապատեք, որոնք Ձեզ կործանելու փոխարեն առաջ կտանեն։ Այսպիսի մարդիկ անխուսափելիորեն ստիպում են  հնարավորինս լավ կողմից Ձեզ դրսևորել և նորանոր բարձունքներ նվաճել։

 

4. Ընկեր, ով մահու չափ ազնիվ է

Ազնիվ ընկերը նա է, ով ոչ միշտ կասի Ձեզ այն, ինչը ցանկանում եք լսել, այլ այն, ինչը պետք է իմանաք։

 

5.Ընկեր, ում Դուք ավելի երկար եք ճանաչում, քան  ինքներդ Ձեզ

Այսպիսի ընկերոջ հետ մարդուն միշտ պարուրում է ապահովության և ջերմության զգացողությունը, քանի որ նա Ձեզ ճանաչում է դեռ «անհիշելի» ժամանակներից՝ ականատես լինելով թե՛ Ձեր անկումներին, թե՛ վերելքներին։ Նման ընկերոջ հետ ձևականություններն ավելորդ են. նա Ձեզ կհասկանա անգամ լուռ հայացքից։

 

 

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ