ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք
Ինչու են տղամարդիկ նախընտրում կայացած կանանց. ծանոթությունների կայք
Լրագրողների հետազոտության արդյունքում պարզվել է, որ աշնանը, երբ փողոցային ծանոթությունների քանակը նվազում է, դրանց թիվն աճում է համացանցում: Կանայք, ինչպես միշտ, նախընտրում են հուսալի, գեղեցիկ և խելացի կողակցի: Իսկ ինչպիսի՞ կին են փնտրում տղամարդիկ համացանցում:
Այն, որ երիտասարդներն ու գեղեցիկները համացանցում հաջողություն էին ունենալու, լրագրողների մոտ կասկած չէր հարուցում: Իրենց ենթադրությունները ստուգելու համար թղթակիցները ծանոթությունների կայքում 45 տարեկան կնոջ անկետա են բացել, սակայն չեն նշել, թե ինչպիսի տղամարդ է նրան հարկավոր: Ընդգծել են կնոջ կարգավիճակը և ապահովված լինելը և սկսել են հետևել, թե քանի տղամարդ կարձագանքի: Երեք օրվա ընթացքում Նատալյային գրել է 46 տղամարդ` ինտիմ հարաբերությունների և փողի ակնկալիքով։
Նատալյայի անկետայի մեջ նշվել էր «գեղեցկության սրահի տնօրեն, ամուսնալուծված, ով այլևս չի ուզում ամուսնանալ և փնտրում է հասուն տղամարդու»։
Նատալյային գրած տղամարդկանց շարքում միայն 2-ն էին, որ համապատասխանում էին տարիքով` այսինքն 50-ից քիչ ավել էին: Մեծամասնության նույնիսկ 30-ը չէր բոլորել: Այն, որ Նատալյան վաղուց արդեն աղջիկ չէր, նրանց բոլորովին էլ չէր վանել։ «Պաշտում եմ հասուն և իմաստուն կանանց»,– գրել էր նրանցից մեկը։ Նատալյան ձևացնում էր, թե իբր հավատում է. իհարկե 20 տարեկան տղաներին լիարժեք երջանկության համար անհրաժեշտ է հենց 45-ամյա կին:
Տարիքով տղամարդկանց մեջ կային նաև ամուսնացածներ: Մի երիտասարդ կարծես կարդալով լրագրողի միտքը՝ գրել էր, որ ինքն այդպիսին չէ, ուղղակի իրեն դուր եկավ գեղեցիկ կինը, բայց պարզվեց, որ տանը նրան իր կինն է սպասում:
Երիտասարդների մեծ մասը չէին ընդունում, որ կնոջ նյութական ապահովվածությունն է իրենց հետաքրքրում:
Սակայն լրագրողները որոշել էին, այնուամենայնիվ, գտնել իսկական ալֆոնսներ: Դրա համար անկետայում ավելացրել են. «Փնտրում եմ համակրելի և երիտասարդ ուղեկցի՝ Դոմինիկյան Հանրապետություն գնալու համար, իմ հաշվին, հնարավոր է հարբերությունների հետագա շարունակություն»:
Դրանից հետո Նատալյային գրել էր 18 մարդ: Տարիքը կրկին խոչընդոտ չէր: 20-23 տարեկան երիտասարդները հենց միանգամից մտերիմ հարաբերություններ էին առաջարկում մինչև կյանքի վերջը: Փոխարենը խնդրելով նյութական փոխհատուցում: Մի տղա պատվիրել էր վարձով բնակարան, քանի որ ծնողների հետ այլևս չէր կարող ապրել, իսկ մեկ ուրիշը՝ մեքենա՝ այնպիսին, ինչպիսին Նատալյայինն է:
Ի վերջո մի երիտասարդ անկեղծացել էր և պատմել, որ ինքն արդեն ապրել է տարքիով մեծ կնոջ փողերի հաշվին: Տղայի խոսքերով՝ կինը 50 տարեկան էր և 4 ամսվա ընթացքում հադիպելու և սեքսի համար իրեն ավտոմեքենա էր նվիրել:
Հոգեբանի կարծիքով՝ ոչ բոլոր տղամարդիկ, ովքեր ապրում են կանանց հաշվին, ալֆոնս են: Բայց այդպիսինները կան և գնալով ավելանում են: Նրանց քանակի ավելացաման համար մեղավոր են կանայք: Չէ՞ որ նրանք ավելի ու ավելի շատ են իրենց վրա վերցնում այն աշխատանքը, որն ավանդաբար տղամարդն է արել` մեխ խփել, փող վաստակել, ընտանիքը կերակրել, ուրեմն, զարմանալի չէ, որ ուժեղ սեռը թուլանում է և նստում կանանց վզին:
22.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ