Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Համաժողով` նվիրված ընտանեկան բռնության հիմնախնդրին Հայաստանում

Համաժողով` նվիրված ընտանեկան բռնության հիմնախնդրին Հայաստանում

 

Սույն թվականի հոկտեմբերի 23-ին` ժամը 11:00-ին, ք. Երևանի Անի Պլազա հյուրանոցի «Անի» սրահում  Կանանց իրավունքների կենտրոն  ոչ կառավարական կազմակերպությունը (ԿԻԿ) կանցկացնի համաժողով` նվիրված ընտանեկան բռնության հիմնախնդրին Հայաստանում:

 

Համաժողովի  նպատակն է` ներկայացնել Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության առկա իրավիճակը և ԿԻԿ-ի գործունեությունը բռնության կանխարգելման ոլորտում, ինչպես նաև հրավիրել հասարակության և պետական մարմինների ուշադրությունը ընտանեկան բռնության հիմնախնդրին` խթանելով ձեռնարկել հիմնախնդրի  վերաբերյալ  որոշակի և կտրուկ  քայլեր:

 

Համաժողովին  մասնակցելու են Կանանց իրավունքների կենտրոնի, ինչպես Երևանի, այնպես էլ մարզային մասնաճյուղերի աշխատակազմը և կամավորները, տեղական ՀԿ-ները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ոստիկանության, արդարադատություն իրականացնող մարմինների ներկայացուցիչներ և այլոք:

 

Համաժողովի շրջանակներում կներկայացվի «Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» ցանցը և նրա գործունեությունը: 

 

Սկզբնաղբյուր. 7or.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ