Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Մեծ Բրիտանիայում հայրերին երկարատև դեկրետային արձակուրդ կտրվի

Մեծ Բրիտանիայում հայրերին երկարատև դեկրետային արձակուրդ կտրվի

Բրիտանացի տղամարդկանց թույլ կտան երեխայի ծնվելու առնչությամբ երկարատև արձակուրդ վերցնել՝ փոքրիկի խնամքի համար: Հնարավոր կլինի արձակուրդի մեջ գտնվել երեխայի ծնվելուց հետո առաջին տարվա մեծ մասը, եթե մայրը մտադիր է վերադառնալ աշխատանքի: Այդպիսով, դա թույլ կտա կանանց, եթե նրանք են ապահովում ընտանիքի հիմնական եկամուտը, վերադառնալ աշխատանքի ծննդաբերությունից երկու շաբաթ անց: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:

 

Վարչապետ Դևիդ Քեմերոնն այս նախաձեռնության մասին կհայտարարի հոկտեմբեի վերջին, սակայն նորարարության ուժի մեջ մտնելը կհետաձգվի մինչև 2015-ի հոկտեմբեր: Այդ ընթացքում կառավարությունը կորոշի, ինչպե՞ս դա կանդրադառնա բիզնեսի վրա:

 

Ներկայում Մեծ Բրիտանիայում կանայք, տանը մնալով, ծննդաբերությունից հետո 6 ամսվա ընթացքում ստանում են իրենց աշխատավարձի 90 տոկոսը: Իսկ տղամարդուն հասնում է երկշաբաթյա արձակուրդ:

 

Պաշտոնական տվյալներով՝ կառավարության այս առաջարկը տարեկան կվերաբերի 420 հազար երիտասարդ ընտանիքի, որից միայն 13,5 հազարի համար այն կլինի տնտեսապես հարմար:

 

Ի դեպ, վերջերս Նորվեգիայում վավերացված օրենքը թույլ է տալիս տղամարդկանց երեխայի ծննդից հետո 14 շաբաթով արձակուրդի գնալ: Օրենքն ուժի մեջ կմտնի 2013-ի հուլիսի 1-ին:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ