ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք
Դավաճանություն
Դուք ունեք չորս տարբերակ` չներել, ներել, թողնել այնպես ինչպես կա, գործել համաձայն պլանի:Ամեն դեպքում պետք է համոզված լինեք դավաճանության փաստի մեջ:
Ահա մի քանի նախանշաններ.
- զուգընկերոջ մոտ մինչ այդ բացակայող տրամադրության կտրուկ տատանումներ` անհասկանալի բարկություն, չհիմնավորված մեղավոր մեղմություն (կանանց մոտ), գոռոզություն (տղամարդկանց մոտ), մելանխոլիա, ջղայնություն
- սեռական վարքագծի կտրուկ փոփոխություն (աճ կամ անկում)
- նոր իրեր, անսպասելի հոգատարություն սեփական արտաքինի նկատմամբ, նոր ատամի մածուկ, լոսյոն, փողկապներ
- ուշացումներ աշխատավայրում և կորչում է մի քանի ժամով հանգստյան օրերին
- գաղտնապահության դրսևորումներ սկսել է քիչ պատմել գործերից (հեռախոսով խոսելիս աշխատում է որ իրեն չլսեն)
- հանկարծակի ձեռնաբացություն ձեր նկատմամբ նվերներ, պատրաստակամորեն ձեզ շներհված ազատություն
- ավտոմեքենայի արագաչափի ցուցմունքի թվերի մեծացումներ
- ժամանակ առ ժամանակ հնչող տարօրինակ հեռախոսային զանգեր (ինչ որ մեկը զանգում է ու չի խոսում)
- ավելացել են նրա թաքուն և անհասկանլի ծախսերը
- ավանդական վկայություններ` օտար օծանելիքի հոտ, շրթներկի հետք այտին կամ օձիքին, օտար մազեր, սիրային երկտող
Հարկ է նշել որ այս նշաններից ցանկացածը դեռ հիմք չի տալիս ձեզ համոզված լինելու նրա անհավատարմության մեջ:Այդ պահվածքի համար կարող են լինել բազմաթիվ այլ պատճառներ:Եզրակացություններ կարող եք անել միայն այն դեպքում երբ տիրապետում եք բավարար ինֆորմացիայի:
Որոշ մարդիք նախընտրում են դիմել մասնավոր դետեկտիվներին իսկ նրանք մի քանի հարյուր դոլար վարձավճարով արագ կներկայացնեն ամբողջական հաշվետվություն:
Չնայած հանգամանքների բազմազանությանը դավաճանությունները լինում են մի քանի տիպի.
- այսպես կոչված հանգստավայրային կամ ամառանոցային դավաճանություն, որը համարյա միշտ սեզոնային սահմանափակ բնույթ է կրում և շատ հեշտ կանխատեսվում է:Ավելի կարճ և պարզ է լինում պատահական հրապուրանքը ասենք ինչ որ երեկոյի ժամանակ:
- ավելի ձգձգված և դժվար կանխատեսելի է ծառայողական սիրավեպը:Նույնիսկ ամեն ինչ ավարտելուց հետո էլ նրանք ամեն օր տեսնվում են և շատ դժվար է կանխագուշակել թէ ինչ ընթացք այն կունենա:
- շատ ավելի խճճված է սիրավեպը կնոջ ընկերուհու (ամուսնու ընկերոջ) կամ հարևանի հետ:
- իսկ խճճված ու բարդ հարաբերությունների գագաթնակետ կարելի է հավանել ծառայողական սիրավեպը ասենք կնոջ ընկերուհու հետ, որը նաև ձեր հարևանն է:
Ամերիկացի սոցիոլոգ Անետ Լոսոնը նշում է, թե իր հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ տղամարդկանց 78%-ը և կանանց 67%-ը ազնվորեն պատմել են զուգընկերոջը իրենց դավաճանության մասին:
Շատ հոգեբաններ խորհուրդ են տալիս տղամարդկանց, որ եթե այնուամենայնիվ որոշել եք պատմել , ապա եղեք շատ զգույշ և օբյեկտիվորեն գնահատեք ձեր հասցրած հարվածը ընդունելու զուգընկերոջ հնարավորությունները:Իսկ կանանց հոգեբանները խորհուրդ են տալիս չխոստովանել դավաճանությունը, քանի որ դա տղամարդու արժանապատվությանը հասցված ամենալուրջ և անբուժելի վերքն է:
Վերը նշված 4 տարբերակների ընտրության հարցում հոգեբանները խորհուրդ են տալիս ընտրել կամ առաջինը (չներել) կամ չորրորդը (գործել համաձայն պլանի):Սակայն երկու դեպքում էլ անհրաժեշտ է դադար առնել:Չի կարելի պահի ազդեցության տակ ճակատագրեր որոշել:Առաջին տարբերակից կարելի է օգտվել եթե ձեր ամուսնությունը վաղուց իրեն սպառել է և վերջապես առիթ կա բաժանվելու:Իսկ ով ցանկանում է պահպանել ընտանիքը պետք է ընտրի դժվարին ճանապարհը`վերականգնումը:
Ամուսնության հարցերով ամերիկացի խորհրդատու Ուիլիարդ Հարլին առաջարկում է դավաճանության մասին իմանալուց հետո հետագա այս քայլերը.
1-րդ քայլ` հարցրեք ձեզ արդյոք ուզում եք դիմանալ ընտանեկան փոթորիկին.Սովորաբար այն ամուսինը ում դավաճանել են ուզում է անպայման մեղադրել մյուս կողմին, սակայն սովորաբար երկուսն էլ մեղավոր են այդ հարցում:Դա բավականին տհաճ է բայց դավաճանության զոհը պետք է հարցնի ինքն իրեն.
- այդ ինչպե՞ս եղավ, որ սիրո բանկում իմ հաշիվը այնդան իջավ, որ դավաճանություն եղավ
2-րդ քայլ` մի հետաձգեք ձեր գործողությունները.Հաճախ դավաճանված կանայք ուղակի համակերպվում են դավաճանության փաստի հետ, որպեսզի պահպանեն ամուսնությունը:Ինչ էլ որ կինը անի նա պետք է ցույց տա ամուսնուն, որ մտադիր չէ համակերպվել դավաճանության հետ:
3-րդ քայլ`գտեք լավ խորհրդատուի, այն նույն պատճառով, որով ձեզ անհրաժեշտ է վիրաբուժ, երբ կույր աղիքի նոպա եք ունենում: Միաժամանակ պետք է, որ ձեր ամուսինը չհանդիպի այն մարդու հետ, ում հետ նա ձեզ դավաճանել է` հակառակ դեպքում նրանք կփորձեն թեկուզ մի րոպեյով հանդիպել և ամեն ինչ կսկսվի նորից:
4-րդ քայլ`սկսեք բավարարել միմյանց ցանկությունները:Երկու ամուսիններն էլ պետք է իմանան թե ինչ է ուզում մյուս կողմը և բավարարեն:Պետք է լինել հատկապես ուշադիր և անկեղծ:Եթե որևիցե պահանջմունք տղամարդը կամ կինը չեն կարողանում բավարարել ընտանիքի շրջանակներում, ապա վաղ թե ուշ նրանք կսկսեն դրա փնտրտուքները դրսում:
5-րդ քայլ` գիտակցեք, որ հեշտ չի լինելու:Ամենայն հավանականությամբ դավաճանած ամուսինը սկզբում կպատասխանի դեպրեսիայով, մտածելու է նրա մասին ում կորցրել է:Բայց որպեսզի հնարավոր լինի հատել ցանկությունը անհրաժեշտ է բացահայտ կառավարում, որի հետ ամուսինը պիտի համաձայնվի:Հույս մի ունեցեք, որ ամեն ինչ կանցնի 2-3 շաբաթից:
6-րդ քայլ` ձեր ամուսնությունը կարող է լինել ավելի ամուր քան երբևիցե:
Մարդիք շատ են ասում, որ չեն կարող այլևս սիրել և հավատալ դավաճանած ամուսնուն:Սակայն փորձը ցույց է տալիս, որ դա այդպես չէ:Դավաճանությունը հանդիսանում է տրավմա-ուժեղացուցիչ և ստիպում է ամուսիններին հարաբերություններում նոր կոնստրուկտիվ փոփոխություններ մտցնել:Դա նոր հնարավորություն է տալիս ավելի շատ սիրել միմյանց:
Ու. Հարլիի խորհուրդներին կարելի է ավելացնել սեքսոլոգիայի կլասիկ Կինզիի մեջբերումը.
- Արտաամուսնական կապերը լինում են տղամարդկանց 60%-ի մոտ իսկ երազում են այդ մասին նրանց 80%-ը:Սեքսոլոգները դա բացատրում են տղամարդու կենսաբանական առանձնահատկությամբ` որի վրա է հիմնված էվոլյուցիայի հիմնակամ մեխանիզմներից մեկը և այսպես կոչված փնտրողական վարքագիծը:Պատահական չէ, որ բազմակնությամբ ապրող հասարակությունները ավելի շատ են քան մենամուսնությամբ ապրողները:
Բնականաբար այս փաստերը չեն արդարացնում անբարոյականությունը, սակայն արժե դրանք հաշվի առնել:
Դավաճանության մասին իմանալիս հիմնական սխալը կայանում է կտրուկ "հեռացի" ասելու մեջ, քանի որ որոշ ժամանակ հետո ամուսնուն հետ բերելը կարող է շատ դժվար լինել:
Մարգարեթ Քենթը (ԱՄՆ) առաջարկում է կնոջ պահվածքի հատուկ ծրագիր:Ահա դրա կետերից մի քանիսը.
- թող նա չիմանա ինչի՞ մասին եք դուք մտածում քանի դեռ չեք մշակել գործողությունների պլան (պահպանեք այդ առավելությունը)
- երբ պատրաստ կլինեք ցույց տվեք ամուսնուն թե որքա՞ն վրդովված եք. եթե որոշել եք նրան վատություն անել, արեք այնպես որ չհեռացնեք նրան ձեզանից ընդմիշտ
- եթե չեք կարողանում ձեզ տիրապետել, ստիպեք ձեզ կրկին վերականգնել ինքնատիրապետումը, մի սպասեք թե կազդեք ամուսնու վրա և կփոխեք ձեր կյանքը
- հնարավորին չափ եղեք ընկերասեր և մի մերժեք նրան մերձեցման մեջ, հակառակ դեպքում նա շատ մատչելի կլինի այլ կնոջ հմար
- նրան հնարավորություն տվեք բացատրվելու.նա ստել է խնայելով ձեր զգացմունքները և պահպանելու համար հարաբերությունները ու կարող է շատ ափսոսալ դավաճանության համար
- ուրախացրեք ձեզ հաճելի զբաղմունքով.թող ձեր աչքերում միշտ լինի ժպիտ իսկ աչքերում փայլ.երջանիկ երևալու ունակությունը ձեզ շատ գրավիչ է դարձնում
- ձեզ դաշնակից է պետք` մոտ ընկերուհի, որը ընդունակ է օգնել ձեզ դժվար ժամանակներին. ընտրեք խելացի և զգույշ կնոջ և մի տվեք այդ առավելությունը ում պատահի
- անհնարին դարձրեք նրա կապը այդ կնոջ հետ.
- ես դուրս չեմ վռնդի քեզ, չեմ բաժանի քեզ երեխաներից և միշտ կսիրեմ քեզ` ահա այս մտքերը պետք է ներշնչել նրան:Նա դա կփոխանցի այդ կնոջը, որը կտխրեցնի նրան ավելի շատ քան նա է ձեզ տխրեցրել
- թուլացրեք ամուսնուց ձեր կախվածությունը և աշխատեք լինել այլ շրջապատում` ձեզ անհրաժեշտ են նոր զրուցակիցներ
- երջանիկ ամուսնությունը հիմնված է երջանկության վրա անցյալում, ներկայում և հատկապես ապագայում. կարելի է ամրապնդել ամուսնու հետ կապերը ակտիվ կերպով ծրագրելով ապագան. նրա վրա ծախսեք ժամանակ, գումարներ և ուժեր
- հետևեք ձեզ (թարմացրեք զգեստապահարանը, նոր սանրվածք, կոսմետոլոգ և այլն). երբ սկսեք ինքներդ ձեզ դուր գալ նրան էլ դուր կգաք
Քիչ չեն դեպքերը երբ կնոջ նուրբ խաղը տալիս է իր արդյունքները:Ամուսինը ուշ տուն գալով տեսնում է ծաղիկներ.
- Ո՞վ է նվիրել
- Ինքս եմ գնել
Տեսնում է սեղանը երկուսի համար պատրաստ.
- Սպասու՞մ ես ինչ որ մեկին
- Այո, քեզ…
Ընկերուհին է զանգում երեկոյան ու երբ ամուսինն է մոտենում խոսափողին դնում է…Իսկ ամուսնու աչքերում հետաքրքրասիրություն է…
Դժվար թե կարողանանք թվարկել բոլոր այն դարավոր հնարամտությունները, որոնք արտակարգ իրավիճակներում կարող է կիրառել կինը պահպանելու համար իր ընտանիքն ու երջանկությունը:
19.09.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ