ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք
Հարս-սկեսուր հակամարտության պատճառով շատ հաճախ են զույգերը ամուսնալուծվում. Հոգեբան
Հայաստանում հարս-սկեսուր հակամարտության պատճառով շատ հաճախ են զույգերը ամուսնալուծվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Զարգացման եւ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Սամվել Խուդոյանը:
Նրա կարծիքով` հայ ընտանիքներում հիմնականում այդ հակամարտությունը հրահրում են սկեսուրները, նույնիսկ սկեսրայրների հետ կոնֆլիկտը նրանք են հրահրում,սակայն «հարսներն էլ անմեղ գառներ չեն»:
Սամվել Խուդոյանի խոսքով` հարս-սկեսուր հակամարտության պատճառները զուտ հոգեբանական են, հաճախ` ենթագիտակցական ոլորտում: Մասնավորապես, հոգեբանի խոսքով, այդ կոնֆլիկտի հիմքում ընկած է խանդը: «Մոր ձեռքից տղային տարել են, հարսն էլ, այսպես ասած` փորձում է իրենով անել, կկարողանա՞ տղային կտրել մորից եւ դարձնել իրենը, ինչի դեմ պայքարում է մայրը: Նա չի ուզում իր զավակին հանձնել ուրիշին, հարսն էլ փորձում է ամուսնուն կտրել մորից»,- ասաց նա: Որդու եւ հարսի կյանքին միջամտելու սկեսուրի բուռն ցանկությունը եւս պայմանավորված է խանդով, քանի որ նա ցանկանում է հրահանգներ տալ, ասել, թե ով ինչ եւ ինչպես պետք է անի:
Խանդից բացի`այդ կոնֆլիկտը կարող է առաջանալ նաեւ ամենատարբեր թեմաներով: Ինչպես ասում է հին հայկական ասացվածքը` «խոհանոցում երկու կին չեն կարող լինել», այսինքն` կոնֆլիկտի առաջացման պատճառ կարող են լինել կենցաղային խնդիրները` տնային գործեր, տնտեսվարություն եւ այլն: Երեխաներին ինչպես դաստիարակելու խնդիրը եւս կոնֆլիկտների առաջացման հիմք կարող է դառնալ, սկեսուրը ուզում է թոռներին իր «փորձված մեթոդներով» մեծացնել, իսկ հարսը` իր: Կոնֆլիկտների առաջացման մեջ, հոգեբանի խոսքով, մեծ դեր ունի նաեւ տարիքը, եթե հարսը տարիքով փոքր է լինում` մինչեւ 25 տարեկան, հեշտ համակերպվում է, մոր պես ընդունում է սկեսուրին եւ բոլոր խնդիրները հարթվում են, իսկ եթե տարիքով մի քիչ մեծ է լինում, ապա արդեն դժվար է համակերպվում:
Հոգեբանի խոսքով` ամենավատ պայմաններում հայտնվում է տղամարդը` մի կողմում մայրն է, մի կողմում` կինը, եւ երկու կողմից անընդհատ փորձում են «սրսկել» մեկը մյուսի դեմ: «Եթե տղամարդը կանգնում է մոր կողքը, լուրջ խնդիրներ են առաջանում, հնարավոր է` նույնիսկ ամուսնալուծություններ, բայց եթե թույլ չի տալիս, ամուսնալուծությունները ավելի քիչ են: Նման կոնֆլիկտներ առաջանալու դեպքում ամենաճիշտը առանձին ապրելն է: Իսկ կոնֆլիկտներ չառաջանալու համար տղամարդը երկու կողմերին պետք է արգելի բամբասել միմյանցից, քննադատել իրար եւ ամեն կողմին բացատրի իր տեղն եւ դերը: Նա պետք է խնդրի առկա թերությունները, խնդիրները լուծել առանց կոնֆլիկտների, միմյանց հանդեպ լինել համբերատար եւ հանդուրժող»,- ասաց նա:
Կոնֆլիկտներից խուսափելու համար Սամվել Խուդոյանը հարսներին եւ սկեսուրներին էլ խորհուրդ է տալիս մտածել, թե դրա հիմքում ինչ է ընկած: «Մայրը պետք է ոչ թե թերություններ գտնելու վրա կենտրոնանա, այլ առավելություններ գտնելու: Հարսն էլ պետք է հասկանա, որ սխալ է տղային մորից լրիվ կտրել եւ անվերապահ իրենով արել, պիտի հասկանա, որ բոլոր դեպքերում նա մայր է: Եթե մի քանի տղաներ է ունենում մայրը, ավելի հեշտ է տանում այդ ամենը»,- ասաց նա:
Սամվել Խուդոյանը նույնիսկ հիշեց հայտնի անեկդոտը, երբ տղան հարցնում էր, թե կարող ես ասել` որն է հարսդ, իսկ սկեսուրը պատասխանում է` «աջինը»: Տղան հետաքրքրվում է, թե ինչից կռահեց մայրը, վերջին էլ ասում է`« հենց նայում եմ ներվերս քայքայվում է: Սամվել Խուդոյանի խոսքով`հարս-սկեսուր խնդիրներով հոգեբաններին շատ չեն դիմում, գերադասում են ընկերուհիների կամ հարեւանների հետ խոսել, քննարկել:
Ամփոփելով` նա նշեց, որ պետք է ձգտել ամեն գնով պահել ընտանիքը, պետք է մտածել, որ ինչպես եղանակը կարող է փոխվել, մեկ արեւ, մեկ անձրեւ լինել, այնպես էլ ընտանիքում կարող են խնդիրներ առաջանալ:
13.09.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ