ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք
Սիրո խոստովանությունը յուրահատուկ դարձրած ամերիկյան տարբերակներ
Մարդիկ սեր խոստովանելու համար հատուկ և անձնական ժեստեր են հաճախ հորինում: Match.com-ը փորձել է ի մի բերել դրանցից մի քանիսը:
«Մի անգամ, երբ ես և ընկերս գնացել էինք ֆիլմ դիտելու, ճանապարհին նրան պատմում էի, որ ես միայն վարդագույն «Starburst» քաղցրավենիք եմ սիրում: Հաջորդ հանդիպման ժամանակ նա ինձ վարդագույն քաղցրավենիքներով լի մի վիթխարի տուփ հանձնեց՝ վրան երկտողով. այն պահին, երբ ես միանգամայն առանց պատճառի խոսում էի քաղցրավենիքի մասին, նա հասկացել էր, որ սիրում է ինձ: Մինչ օրս հիշում եմ նրա քայլը: Ես ստացա սիրելի քաղցրավենիքս իմ «քաղցրիկից». Ջեքին ԼեՄեստր, 29տ.:
«Այս տղայի հետ հաճախ էինք հանդիպում, ու այդ հանդիպումների ընթացքում աստիճանաբար համակրանք էր ձևավորվում: Բայց մենք երկուսս էլ չափազանց ամաչկոտ էինք՝ մեր զգացմունքներն արտահայտելու համար… Եվ այսպես մինչև մի երեկո, երբ լողափին պառկած Cosmopolitan ամսագրի «Սե՞ր, թե՞ ցանկասիրություն» խորագրով վիկտորինան էի փորձում լուծել, նա մոտեցավ և վերցրեց այդ թեստը ու պատասխանեց բոլոր հարցերին: Թեստի վերջում ես և նա ստացանք մեր հարցերի պատասխանը. «սեր է». Սանդրա Հեյկինեն, 30տ.:
«Ի տարբերություն նախկին ընկերոջս՝ ես սուրճ չեմ ըմպում: Մի անգամ նրա տանը գիշերելուց հետո առավոտյան սուրճ եփեցի նրա համար: Երբ տվեցի, նա շատ զարմացավ. հարցրեց ինչու եմ նման բան արել, ասացի, որ դա սերս խոստովանելու իմ ձևն է: Նա կատակեց և ասաց, որ ավելի հաճախ այդպես անեմ: Այսպիսով, ամեն անգամ նրա համար սուրճ եփելն ուղեկցվում էր այդ ժեստով, որ նշանակում էր «ես սիրում եմ քեզ»: Երբ վիճում էինք, հաճախ էի այդպես անում. դա ծիծաղեցնում էր մեզ:
Մի օր ծիծաղելու պատրվակով ես նրա համար սրճաղաց գնեցի: Երբ նվերը հանձնեցի, մոտը հիստերիկ ծիծաղ սկսվեց. սկզբում չհասկացա ինչ կատարվեց, մինչև որ նա պահարանից հանեց նույն սրճաղացից, որ գնել էր իմ համար» Շարլին Սմիթերզ, 32 տ:
«Ընկերուհիս դյուրագրգիռ անձնավորություն էր, սակայն ես երբեք նրան այդքան վատ վիճակում չէի տեսել, ինչպես մի կարևոր աշխատանքային հարցազրույցի գնալու օրը: Եվ քանի որ նա շատ էր ցանկանում ընդունվել այդ աշխատանքին, սովորականից ավելի լարված էր: Մտահոգված նրա անհանգիստ վիճակից՝ հարցազրույցից 5 րոպե առաջ ընկերուհուս հաղորդագրություն ուղարկեցի. «ես հավատում եմ քեզ: Դու հիասքանչ ես, խելացի. դու հենց նա ես, ում ցանկացած ընկերություն կցանկանար գործի ընդունել: Ես հիմաքեզ հետ եմ, հաջողություն քեզ: Հաղորդագրությունը ճիշտ ժամանակին էի ուղարկել, քանի որ ես նրան օգնել էի հանգստանալ: Ընկերուհիս անցավ հարցազրույցն ու ստացավ այդ աշխատանքը... Ինչպես նաև իմացավ զգացմունքերիս մասին». Ադամ Գրեյսոն, 26տ.:
«Մի օր ես շատ հիվանդ և թույլ: Մինչև ապաքինվելս ստիպված էի տանը մնալ, իսկ այդ ձանձրալի մտքից ես սարսափում էի: Առավոտյան ընկերս աշխատանքի գնալու ճանապարհին եկավ իմ տուն՝ սիրելի ֆիլմերովս լեցուն մի տուփ հանձնելու, որոնք պետք է դիտեի այդ ընթացքում: Հետո նա զանգահարում էր և ստուգում՝ արդյոք դիտել եմ թե ոչ: Դա այնքան հաճելի էր. փաստորեն, նա ոչ միայն անհանգստանում էր իմ համար, այլ նաև լսում էր ինձ». Ջենիֆեր Դուգալ, 30տ.:
«Ընդամենը 2 ամիս էր ինչ հանդիպում էի ընկերոջս հետ, երբ որոշեցինք միասին ուղևորվել Լաս Վեգաս: Հետս շատ ոչինչ չէի վերցրել, միայն դրամապանակիս պարունակությունը, որը պահում էի հատուկ չհրկիզվող պահարանի մեջ: Գիշերը, երբ պատրաստվում էինք դուրս գալ քաղաքում շրջելու, չէի կարողանում այն բացել և գումար վերցնել: Հարցրեցի նրան՝ արդյոք ծրագրավորել է: Ի պատասխան՝ նշեց ծածկագիրը՝ 0602. ծննդյանս ամիս-ամսաթիվն էր: Ապշած էի: Սակայն, նա ասաց, որ դա զուգադիպություն չէր, ինքը գիտեր այդ մասին ու թեթևակի ժպտաց: Նրա ժեստը ցույց տվեց, որ նա ոչ միայն ուշադրություն է դարձնում իմ ասածներին, այլ նաև՝ ես նրա սրտում ու մտքում եմ». Ջեյն Միլլեր, 31տ.:
«Ես ու ընկերուհիս իրար սեր խոստովանելու մի հիմար ձև ունենք: Երկուսս էլ նախընտրում ենք սենդվիչներ տանել աշխատավայր ու կարևոր չէ՝ երկուսիցս որ մեկի տանն ենք գտնվում, նա, ով առաջինն է պատրաստ լինում, նա էլ զբաղվում է «սենդվիչների գործով»: Հենց այս ամենօրյա գործողության ժամանակ էր, որ սկսվեց փոքրիկ հաճելի ավանդույթը: Մեկս մյուսի լանչի տուփում երկտող ենք թողնում. Հաճախ դրանք ընդամենը սիրո խոստովանություններ են կամ, որ անցած գիշեր ամեն ինչ հրաշալի էր: Մեկ-մեկ էլ լրիվ հիմար ձևով ենք մեր սերն արտահայտում, ինչպես՝ «Քո սերն աղի, պահածոյացված մսից շատ ավելի լավն է». Փոլ Սարքիս, 38տ.:
28.08.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ