Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Սիրահարվելու համար, պետք է սիրահարված ձևանալ. հետազոտություն

Սիրահարվելու համար, պետք է սիրահարված ձևանալ. հետազոտություն

Հոգեբան Ռիչարդ Վայզմանը վստահ է, որ որոշակի վարքագիծը կարող է զգացմունքներ առաջացնել, ինչպես և զգացմունքները՝ որոշակի վարք: Հետևաբար պայմանագրային ամուսնությունները վատ տարբերակ չեն, գրում է The Dailymail պարբերականը:

Վայզմանը փորձ է անցկացրել, որի հիմքում ընկած էր «speed dating» (արագ ժամադրություն) համակարգը՝ մեկ երեկոյի ընթացքում մի քանի մարդկանց հետ ծանոթությունը: Մասնակիցներից մի քանիսին խնդրել են իրենց պահել այնպես՝ իբր սիրահարված են (ժպտում էին միմյանց, նայում միմյանց աչքերին, իրար ձեռք բռնում և այլն): Պարզվել է, որ սիրահարված ձևացողների 45%-ը ցանկացել են նորից հանդիպել:

Վայզմանի ուսումնասիրությունը խոսում է այն մասին, որ պայմանագրային ամուսնությունները ժամանակի ընթացքում ավելի են ամրապնդվում: Սովորական ամուսնությունների դեպքում, ընդհակառակը, ամուսինների միջև կապը երկու անգամ ավելի թույլ է, իսկ սերը 50 %-ով թուլանում է ամուսնության 18-րդ ամսում:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ