Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ամուսինները պետք է միասին քնեն. դա օգտակար է ֆիզիկական եւ հոգեկան առողջության համար

Ամուսինները պետք է միասին քնեն. դա օգտակար է ֆիզիկական եւ հոգեկան առողջության համար

Փիթսբուրգի համալսարանի գիտնականները հիմնվելով իրենց հետազոտությունների վրա եկել են եզրակացության, որ ամուսինների առողջությանն օգտակար է միեւնույն մահճակալում քնելը:

Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն` վկայակոչելով The Daily Mail-ը, մահճակալը կիսող զույգերը ավելի արագ են քնում, ինչը պայմանավորված է ապահովության զգացումով: Բացի այդ, իրար հետ քնող զույգերը նույնիսկ քնած վիճակում կարողանում են հետեւել միմյանց վիճակին:

Համատեղ քնի շնորհիվ օրգանիզմում իջնում է սթրեսային կարտիզոլ հորմոնի մակարդակը, ինչի մեծ քանակով կենտրոնացումը հանգեցնում է բորբոքային ցիտոկին պրոտեինի բազմացմանը, իսկ վերջինս հանգեցնում է սրտային հիվանդությունների, դեպրեսիայի եւ իմունիտետի նվազման:

Բացի այդ, համատեղ քունը հանգեցնում է «գրկախառնության հորմոնի»` օկսիտոցինի ակտիվ արտադրման, ինչը առաջացնում է  հարաբերություններից բավարարվածություն եւ օգնում է  ամուր կապ հաստատել ամուսինների միջեւ:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ