Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Գիտնականները պարզել են ամուսնալուծության հիմնական «ախտանիշերը»

Գիտնականները պարզել են ամուսնալուծության հիմնական «ախտանիշերը»

Գիտնականները պարզել են ամուսնալուծության հանգեցնող «հիմնական ախտանիշերը»։ Ինչպես հաղորդում է վրացական Ghn.ge կայքը, սիրող զույգերի №1 թշնամին հեռուստացույցն է։ «Եթե ամուսիներից մեկը գնում է քնելու, իսկ մյուսը նախընտրում է միայն հեռուստացույց դիտել, նշանակում է, որ նրանց միջև օտարացման շրջան է սկսվում»,–նշում են ռուս մասնագետները։ Դեպի ամուսնալուծություն են տանում նաև այն իրավիճակները, երբ ամուսիններից մեկը անկողնում գիրք է կարդում, իսկ մյուսը փորձում է քնել։

Պարզվում է, որ զույգերի միջև բուռն քննարկումները նպաստում են նրանց միջև հարաբերությունների բարելավմանը։ Բայց եթե ամուսիններից մեկը, վիճաբանության մեջ մտնելու փոխարեն, նախընտրում է լռել, կամ  հակիրճ պատասխաններ է տալիս, նշանակում է, որ իր երկրորդ կեսի հանդեպ արդեն սառել է։

Մասնագետներն «անհանգստացնող են» համարում նաև այն իրավիճակը, երբ ամուսինները, օրինակ, ռեստորանում երեխաներից և աշխատանքից բացի զրույցի համար այլ թեմա չեն գտնում։  Հոգեբանների կարծիքով՝ իրավիճակը «խիստ ծանր է», երբ ամուսիններն անհրաժեշտ չեն համարում տանից դուրս գալն ու միասին ժամանակ անցկացնելը։

Գիտնականնները վերջում հավելում են, որ, այդուհանդերձ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր մարդու որակյալ հարաբերությունների համար «անձնական տարածք է անհրաժեշտ, և մենակ անցկացրած ժամանակը ոչ պակաս կարևոր է ամուսնական կյանքում բավարարվածության համար»։ «Եվ եթե դուք չեք ցանկանում ձեզ մոտ մարդուն պատմել՝  ինչ եք զգում և մտածում, միգուցե, նա այդքան էլ մոտ մարդ չէ ձեզ»,– նշում են մասնագետները։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ