Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Զարկերակային ճնշումն իջեցնելու և կյանքը երկարացնելու մատչելի միջոց. armeniamedicalcenter.am

Զարկերակային ճնշումն իջեցնելու և կյանքը երկարացնելու մատչելի միջոց. armeniamedicalcenter.am

ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ 16 շաբաթը բավարար է սրտի և ուղեղի կաթվածի վտանգը նկատելիորեն իջեցնելու և սեփական երկարակեցության հնարավորությունները բարձրացնելու համար:

Մասնագետները համոզվել են, որ անոթային հիպերտենզիայի դեմ օգտագործվող դեղորայքի կարիքը նվազեցնել կարելի է՝  կանոնավորելով ապրելակերպը ճիշտ և օգտակար  սովորություններով:

Ինչպես հայտնում է EurekAlert-ը, Հյուսիսային Կարոլինայի և Չապել-Խիլլի համալսարանի գիտնականները պարզել են, թե մարդկանց ապրելակերպի ինչպիսի փոփոխություններն են տանում առողջական վիճակի լուրջ բարելավման: Դա հիմնականում սնունդն է, որի մեջ պետք է շատ լինեն մրգերը, բանջարեղենը, անյուղ կաթնամթերքը, և պետք է նվազագույնի հասցվեն կարմիր միսը, աղը և ածխաջրատները: Բացի դա, անհրաժեշտ է կանոնավոր կերպով մարզվել:

Ընդամենը 16 շաբաթ պահպանելով նման ապրելակերպ, կարելի է հասնել կաթվածի վտանգի նվազեցման և երկարաձգել կյանքը, եզրակացրել են հետազոտողները:

Ծրագրի շրջանակներում հետազոտվել են 40-80 տարեկան 129 տղամարդ և կին, որոնք ունեցել են ավելորդ քաշի կամ ճարպակալման խնդիր: Նրանց բաժանել են երեք խմբի: Մի խումբն սկսել է առաջնորդվել վերը նշված ռեժիմով, երկրորդ խումբը՝ պահպանել է սննդակարգ, իսկ երրորդ խմբում մարդիկ շարունակել են իրենց սովորական ապրելակերպը:

Փորձի սկզբում բոլոր մասնակիցներն ունեցել են զարկերակային բարձր ճնշում՝ 130-80 և 160-90 սնդիկի սյուն: Նրանցից կեսին նշանակվել էր զարկերակային ճնշումն իջեցնող դեղորայք:

Փորձի արդյունքները հետևյալն էին. առաջին խմբի մասնակիցների մոտ առողջական լուրջ բարելավում կարլ: Նրանց մոտ գրանցվել էր քաշի արտահայտված անկում և զարկերակային ճնշման իջեցում /սիստոլիկ ճնշումն իջել էր 16 մմ սնդիկի սյունով, իսկ դիաստոլիկը՝ 10 մմ-ով/:  Դեղերի կարիք ունեցել են խմբի անդամների 15 տոկոսը միայն:

Երկրորդ խմբում ճնշումն իջել էր 11-8  մմ-ով, իսկ դեղի անհրաժեշտությունը պահպանվել էր 23 տոկոսի մոտ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ