Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Գիտնականները բնական ծերացումը դանդաղեցնելու միջոց են հայտնաբերել. news.am

Գիտնականները բնական ծերացումը դանդաղեցնելու միջոց են հայտնաբերել. news.am

Կենսաբանների միջազգային խումբը բնական միացություն է հայտնաբերել, որը դանդաղեցրել է առողջ մկների ծերացումը: Գիտնականներին հաջողվել է բջիջների էներգետիկ փոխանակությանը մասնակցող NMN նուկլեոտիդն օգտագործել կենդանիների օրգանիզմում NAD կոնֆերմենտի սինթեզման համար: Այն անհնար է անմիջականորեն կենդանիներին ներարկել:

NAD միացությունը մասնակցում է ճարպերի եւ ածխաջրերի յուրացմանը, սակայն տարիքին զուգահեռ ԴՆԹ-ի վնասման պատճառով դրա սինթեզը դանդաղում է: Մասնավորապես՝ կոնֆերմենտը խոչընդոտում է քաշի ավելացմանը, ինսուլինի հանդեպ զգայունությանը եւ նվազեցնում է ֆիզիկական ակտիվությունը:

«Մենք ցուցադրել ենք ֆիզիոլոգիական անկումը դանդաղեցնելու միջոցը, որը դիտվում է ծերացող մկների շրջանում: Դա նշանակում է, որ ծերացող մկների մոտ առկա է նյութերի եւ էներգիայի փոխանակության գրեթե նույնպիսի մակարդակ, ինչպիսին երիտասարդ կենդանիների մոտ է»,- ասել է հետազոտության համահեղինակ Սին-Իտիրո Իմաին:

Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որի ջրի մեջ լուծվող NMN-ն երեք րոպեի ընթացքում արյան մեջ է ներծծվում: Մասնագետները նշել են, որ  երիտասարդ մկների կողմից NMN-ի ընդունումը զգալի արդյունք չունի:

Գիտնականների կարծիքով՝ քանի որ մարդու օրգանիզմում նյութափոխանակությունը նույնկերպ է ընթանում, ինչպես մկների մոտ, ապա նոր հետազոտության եզրակացություններն արդարացի են նաեւ մարդկանց համար: Ճապոնիայում արդեն սկսել են մարդու վրա NMN-ով պատրաստուկների փորձարկումները: Գիտնականները նշում են, որ այս միացությունը պարունակվում է մի շարք սննդամթերքներում, մասնավորապես՝ բրոկոլիում, կաղամբում, վարունգում եւ ավոկադոյում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Malimar.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ