Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

70 տարի և ավելի ապրած ծնողների երեխաներն ավելի երկար են ապրում. news.am

70 տարի և ավելի ապրած ծնողների երեխաներն ավելի երկար են ապրում. news.am

Եթե ձեր ծնողները 70 տարուց երկար են ապրել, մեծ է հավանականությունը, որ դուք եւս ավելի քան 70 տարի կապրեք: Նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի Էկզետերի համալսարանի գիտնականները:

Ծնողների մահվան տարիքը զգալիորեն կանխորոշում է նրանց երեխաների կյանքի տեւողությունը, ցույց է տվել այդ թեմայով ամենախոշոր հետազոտությունը: Ավելի քան 70 տարի ապրած մոր կամ հոր առկայությունը նրանց երեխայի  մոտ 17 տոկոսով մեծացնում է այդ հոբելյանից ավելի երկար ապրելու հավանականությունը: Ընդ որում, տվյալ արդյունավետությունը կուտակային է, այնպես որ, եթե ծնողներից մեկը մինչեւ 100 տարի ապրել է, 70 տարվա սահմանը գերազանցելու հավանականությունն աճում է 68 տոկոսով:

Ավելի քան 70 տարի ապրած ծնողները նվազեցնում են նաեւ իրենց երեխաների` սրտի հիվանդություններից կամ ուռուցքներից մահանալու վտանգը: Ծնողների կյանքի 70 տարուց ավելի յուրաքանչյուր տասնամյակը նրանց երեխաների մոտ քաղցկեղի վտանգը նվազեցնում է 7 տոկոսով, իսկ սրտի հիվանդություններինը` 20 տոկոսով: Հետազոտության հեղինակների կարծիքով, ծնողների կյանքի տեւողության հարցը թույլ կտա ավելի որոշակիորեն կանխատեսումներ անել իրենց հիվանդի ծերացման ընթացքի եւ նրանց մոտ տարբեր հիվանդությունների առաջացման հավանականության վերաբերյալ: Դա կօգնի կանխարգելիչ դեղեր նշանակել եւ հիվանդի առողջության նկատմամբ ավելի մանրազնին վերահսկողություն սահմանել:

Գիտնականները նման եզրահանգումների են եկել 55-ից 73 տարեկան ավելի քան 186 հազար մարդու հետազոտության հիման վրա: Նրանց բոլորին հետեւել են 8 տարվա ընթացքում: Պարզվել է, որ 70 եւ 80-ն անց ծնողների երեխաներն ավելի հազվադեպ են տառապել արյան շրջանառության բազմակի խանգարումներով, ներառյալ` սրտի հիվանդությունները, սրտային անբավարարությունը, բարձր զարկերակային ճնշումը, ուղեղի կաթվածները, խոլեսթերինի մակարդակի բարձրացումը, առիթմիան: Սակայն այնպիսի գործոններ, ինչպիսին ծխելն է, ալկոհոլի չարաշահումը, ֆիզիկական ցածր ակտիվությունը եւ ճարպակալումը ծայրաստիճան բացասաբար են ազդել երեխաների կյանքի տեւողության վրա անկախ այն բանից, թե որքան են ապրել նրանց ծնողները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. svopi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ