Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Գիտնականները պարզել են մարդու վաղաժամ մահվանը նպաստող երկու գործոն. 1in.am

Գիտնականները պարզել են մարդու վաղաժամ մահվանը նպաստող երկու գործոն. 1in.am

EurekAlert! պարբերականի փոխանցմամբ՝ շվեդ բժիշկները պարզել են երկու հիմնական գործոն, որոնք նպաստում են մարդու վաղաժամ մահվանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Journal of Preventive Cardiology պարբերականում:

Գիտնականների կարծիքով՝ որպես վաղաժամ մահվան բազային պատճառ առաջին տեղում ծխախոտն է, իսկ երկրորդ տեղում՝ ֆիզիկական ցածր ակտիվությունը: Բժիշկները նման եզրահանգման են եկել Գյոթեբորգում ապրող տղամարդկանց շրջանում հետազոտություն իրականացնելուց հետո:

Հետազոտությունն առնչվել է 1913 թվականին ծնված 792 մարդու: Բժիշկները նրանց հետևել են 45 տարի: Հետազոտությունը սկսվել է 1963 թվականին, երբ նրանք եղել են 50 տարեկան:

Գիտնականները պարզել են, որ որքան շատ է օրգանիզմն ունակ ֆիզիկական վարժությունների ժամանակ յուրացնել թթվածին, այնքան փոքր է վաղաժամ մահացության ռիսկը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. nnm.me
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ