ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն
Մասնագետները գտել են լավ կազմվացքի եւ երկարակեցության գաղտնիքը. news.am
Սլացիկության գլխավոր գաղտնիքը շարժումն է: Նման եզրահանգման են եկել միաժամանակ մի քանի հետազոտության հեղինակները: Այսպես, Սիդնեյի համալսարանի գիտնականները վերլուծել են ավելի քան 200 000 կամավորի առողջական վիճակն ու կենսակերպը եւ հանգել այն եզրակացության, որ ավելի երկար են ապրում նրանք, ովքեր ավելի շատ են շարժվում:
«Մի ժամ նստելը ֆիզիկական որեւէ ակտիվությամբ փոխարինելը, ինչպես օրինակ` քայլքով, 12-14%-ով նվազեցնում է վաղ մահվան հավանականությունը: Իսկ մի ժամ նստելը մի ժամ կանգնելով փոխարինելը 5% է նվազեցնում վաղաժամ մահվան ռիսկը», - հաղորդել են մասնագետները:
Նրանք հավելել են, որ քունը եւս երկարակեցության եւ լավ կազմվածքի գրավականներից է: Եթե հեռուստացույց նայելու ընդամենը մեկ ժամը քնով փոխարինենք, դա 6%-ով կնվազեցնի վաղաժամ մահվան ռիսկը:
Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները, ովքեր իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են The American Journal of Physiology-Regulatory, Integrative and Comparative Physiology ամսագրերում: Ֆիզիկական ակտիվությունը, նրանց խոսքով, ո՛չ միայն հնարավորություն կտա ավելի երկար ապրել, այլեւ արդյունավետորեն նիհարելու պայման է:
Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվությունն այդքան անհրաժեշտ է նիհարողներին ո՛չ միայն նրա համար, որ նպաստում է ճարպերի այրմանը, այլեւ նրա համար, որ ակտիվ մարդու մոտ քաղցի զգացողությունն այնքան ուժեղ չի լինում, որքան հանգստացողի մոտ, եւ ակտիվ մարդիկ ընդհանուր առմամբ ավելի քիչ են ուտում, քան նստակյացները:
Երկու հետազոտությունն էլ եւս մեկ անգամ մարդկանց հիշեցնում են, թե ինչ կարեւոր է շատ շարժվելն՝ առողջ մնալու համար:
06.10.2015 Կարդացեք նաև
15.04.2020
25.03.2020
10.01.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ