Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

60 տարեկանը՝ միջին տարիք. news.am

60 տարեկանը՝ միջին տարիք. news.am

Ոչ այնքան վաղուց 60-ամյա մարդիկ տարեց էին համարվում, սակայն այժմ գիտնականներն առաջարկում են վերաիմաստավորել ծերության մասին մեր պատկերացումները: Գիտնականների կարծիքով՝ 60 տարեկանը միջին տարիք է:

 

Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Վիենայի ժողովրդագրության ինստիտուտի կանխատեսումների եւ դինամիկայի բաժնի պետ Սերգեյ Շեբրովը: Stony Brook University-ի (ԱՄՆ) պրոֆեսոր Ուորեն Սանդերսոնի հետ միասին նա աշխատում է մինչեւ 2050 թվականը Եվրոպայի բնակչության զարգացման կանխատեսումների վրա:

 

Գիտնականների խոսքով՝ այսօր ծերությունը պետք է որոշվի ոչ թե կենսաբանական տարիքի, այլ կյանքի մակարդակի հիման վրա: Զարգացած երկրներում կյանքի տեւողությունն աճում է տաս տարվա ընթացքում միջինը 1.4 տարով: Ծերությունը հիմնականում կապված է առողջական խնդիրների եւ մի շարք սահմանափակումների հետ, սակայն այսօր  60 տարեկաններն առողջ են եւ աշխատունակ:

 

«Մենք կարծում ենք, որ ծերության տեսությունը ժամանակի ընթացքում կփոխվի, եւ այս փոփոխությունները պետք է անպայման շարունակվեն ապագայում, քանի որ մարդիկ ապրում են ավելի երկար եւ ավելի հազվադեպ հիվանդանում, - նշում է բժիշկ Շեբրովը, - 60-ամյա մարդու մասին ես այսօր կասեի, որ նա միջին տարիքի ներկայացուցիչ է, իսկ երկու հարյուր տարի առաջ 60 տարեկանը խոր ծերության տարիք էր համարվում»:

 

Ինչ վերաբերում է թոշակի անցնելուն, ապա դա, գիտնականների խոսքով, չպետք է ընկալվի որպես ծերության սկիզբ: Վաստակած հանգիստը թույլ է տալիս ավելի շատ ճամփորդել, ժամանակ հատկացնել հոբիներին, եւ ավելի ուրախ ու անհոգ կյանք վարել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vegetarian.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ