Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Գիտնականները պարզել են, որ մարդու կենսաբանական պոտենցիալը նրան 500 տարի ապրելու հնարավորություն է տալիս. 1in.am

Գիտնականները պարզել են, որ մարդու կենսաբանական պոտենցիալը նրան 500 տարի ապրելու հնարավորություն է տալիս. 1in.am

Մարդու կենսաբանական պոտենցիալը նրան 500 տարի ապրելու հնարավորություն է տալիս: Այս մասին հայտարարել է Google կորպորացիայի Google Ventures մասնաճյուղի տնօրեն Բիլ Մերիսը Bloomberg-ում հրապարակված հարցազրույցում:

 

«Կարծում եմ, որ բժշկության ոլորտում ձեռքբերումներն ու կենսաքիմիայի զարգացումը մարդուն հնարավորություն կտան ապրելու մինչև 500 տարի», -նշել է նա:

 

Մերիսը հայտնել է, որ Google-ն այժմ սթարթափ ընկերությունների է հովանավորում, որոնք գենետիկայի և ախտորոշման ոլորտում ուսումնասիրություններով են զբաղվում, ներառյալ՝ քաղցկեղի:

 

Բիլ Մերիսը ամերիկյան Դյուկի համալսարանում նյարդակենսաբանություն է ուսումնասիրել: Վերջին տարիներին նա աշխատում է մարդու կյանքը երկարացնելուն ուղղված նախագծերի վրա: Google-ի ներկայիս դիրքորոշումը ելնում է նրանից, որ ճիշտ կենսակերպի դեպքում մարդը կարող է 120 տարի ապրել: Սակայն հետագայում նրան նոր սերնդի մեքենաներ հարկավոր կլինեն, որպեսզի նա կարողանա անսահմանորեն երկարացնել իր կյանքը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. unian.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ