Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Երիտասարդության զգացողությունը երկարացնում է կյանքը. հետազոտություն.

Երիտասարդության զգացողությունը երկարացնում է կյանքը. հետազոտություն.

Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ իրենց իրական տարիքից ավելի երիտասարդ զգացող մարդիկ ավելի քիչ են ենթակա մահվան ռիսկին:

 

Խոսքը երեք տարվա և ավելիի զգացողության մասին է:

 

Այս հետազոտության շրջանակներոմ գիտնականները ութ տարի շարունակ հետևել են երջանկության ու առողջության մակարդակին ավելի քան 6 հազար մարդու մոտ:

 

Պարզվել է, որ դիտարկվող շրջանում իրենց ավելի երիտասարդ զգացող  «լավատեսներից» մահացել է ընդամենը 14 տոկոսը, իսկ իրենց տարիքից ավելի ծեր զգացող «հոռետեսներից»՝ գրեթե յուրաքանչյուր չորրորդը:

 

Դրանից հետո գիտնականները հակված են կարծել, որ երիտասարդության ներքին զգացողությունն, իսկապես, պաշտպանում է վաղաժամ մահվանից, սական այդ մեխանիզմը դեռ ենթակա է ուսումնասիրության: Առայժմ հստակ հայտնի է, որ իրենց ավելի երիտասարդ զգացող մարդիկ ավելի հաճախ են հոգ տանում իրենց մասին. ճիշտ են սնվում, հետևում են իրենց քաշին և այլն: Դրանից բացի, նրանք ավելի երիտասարդ ընկերներ ունեն, ինչն ավելի դրական հայացք է հաղորդում կյանքի նկատմամբ:

 

Ավելի վաղ հետազոտությունները ցույց էին տվել, որ կյանքի երկարացմանը նպաստում են կյանքի իմաստի և նպատակի առկայությունը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. baikalpress.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ