ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն
Ռուս գիտնականները ծերացման գործընթացը երկարաձգող հակաօքսիդանտ են հայտնաբերել. news.am
Որքան էլ ասվածը գիտաֆանտաստիկ ֆիլմի սցենարի տպավորություն թողնի, ծերացման գործընթացը երկարաձգող դեղահաբը կարող է իրականություն դառնալ: Համենայն դեպս, ռուս գիտնականներին հաջողվել է դրա բանաձեւը ստանալ: Նրանք հուսով են, որ ներկայում առնետների, մկների, ձկների եւ շների վրա փորձարկվող դեղամիջոցը մարդուն առնվազն մինչեւ 120 տարի ապրելու հնարավորություն կարող է ընձեռել, հաղորդում է Medical Daily-ն:
Գիտահետազոտական խմբի անդամ դոկտոր Մաքսիմ Սկուլաչեւը՝ Մոսկվային Պետական Համալսարանից, նկատել է. «Բանաձեւը տարիքի հետ կապված բազմաթիվ հիվանդությունների անհամեմատ ավելի դանդաղ զարգացում է ապահովում»: Գիտնականները «նոր տիպի հակաօքսիդանտ» են կիրառել դեղահաբի ստացման համար, ինչը բջիջների էներգիայի արտադրման համար պատասխանատու հատվածի՝ ծերացման գործընթաց խթանող միտոխոնդրիայի վրա պահանջվող ազդեցությունը կարող է ապահովել: «Սրտի կաթվածի, ինչպես նաեւ մի շարք այլ խանգարումների, մասնավորապես՝ Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների առաջացման համար միտոխոնդրիան է պատասխանատու», - նշել է գիտնականը՝ Աֆրիկայի արեւելքում բնակվող՝ երկարակեցությամբ եւ քաղցկեղի նկատմամբ կայունությամբ աչքի ընկնող մերկ խլուրդ-առնետի օրինակը մատնանշելով: Գիտնականները, նորահայտ դեղամիջոցի օգնությամբ, մարդու կյանքի տեւողութունը 120 տարվա հասցնելու իրատեսական՝ «տեխնիկապես հնարավոր» նպատակն են առաջ քաշել: «Ես չեմ կարծում, թե երբեւեէ հնարավոր կլինի 800 տարի ապրել: Բացի այդ, 120 տարեկանին հատուկ հիվանդություններ կարող են ի հայտ գալ՝ քաղցկեղի նմանությամբ, ինչն անցյալում, երբ մարդիկ անհամեմատ ավելի երիտասարդ տարիքում էին մահանում, հազվագյուտ հիվանդությունների շարքն էր լրացնում», - նշել է դոկտոր Սկուլաչեւը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ դեռեւս մշակման փուլում գտնվող դեղամիջոցը ծերացման գործընթացը, եւ ոչ՝ կյանքի ընթացքն է երկարաձգում:
28.11.2014 Կարդացեք նաև
15.04.2020
25.03.2020
10.01.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ