Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Աղջիկները ավելի շատ են խնամում տարեց ծնողներին, քան տղաները. news.am

Աղջիկները ավելի շատ են խնամում տարեց ծնողներին, քան տղաները. news.am

Գիտնականները 50 եւ ավելի տարիքի 26 հազար ամերիկացիների շրջանում հետազոտություն են իրականացրել եւ բացահայտել, որ կանայք իրենց տարեց ծնողների մասին ավելի շատ են հոգ տանում, քան որդիները:

 

Հետազոտողները պարզել են, որ աղջիկներն իրենց ծնողներին խնամում են ամիսը միջինում 12,3 ժամ, իսկ որդիները՝ 5,6 ժամ: Աղջիկների կողմից ծնողներին խնամելու ժամանակը սահմանափակվում է այլ պարտականություններով, օրինակն աշխատանքով կամ երեխաների խնամքով:

 

Որդիներն օգնում են ծնողներին միայն այն ժամանակ, երբ որեւէ մեկը այլեւս չի կարող զբաղվել նրանցով, հաղորդում է Meddaily-ն:

 

Տվյալ բացահայտումը շատ կարեւոր է, քանի որ նման խնամքն ընտանիքի տարեց անդամներին խնամող մարդկանց ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա կարող է տխուր հետեւանքներ թողնել: Այդ հետեւանքները ներառում են նույնիսկ ավելի բարձր մահացությունը:

 

Նման մարդիկ հաճախ ստիպված են լինում հավասարակշռել ծնողների խնամքն աշխատանքի հետ, ինչի կապակցությամբ նրանք հաճախ զոհում են իրենց կարիերան եւ աշխատավարձը: Հարազատների խնամքը նաեւ մեծ ֆինանսական ծախսեր է պահանջում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. sympaty.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ