Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Մի ծեր կնոջ արյունը հնարավորություն է տվել մոտենալ երկարակեցության գաղտնիքի բացահայտմանը

Մի ծեր կնոջ արյունը հնարավորություն է տվել մոտենալ երկարակեցության գաղտնիքի բացահայտմանը

Գալլանդկա Հենդրիկե վան Անդել-Շիպերը մահացել է 2005թ 115 տարեկան հասակում: Կինը երբեք չի դժգոհել իր առողջականից և մինչև կյանքի վերջին օրերը պահպանվել է նրա գիտակցությունը: Նա իր մարմինը կտակել է գիտությանը:


Գիտնականները հետազոտել են նրա ցողունային բջիջները, որոնցից էլ կախված է կյանքի երկարակեցությունը: Ցողունային բջիջները բաժանվում են և հյուսվածքներին մատակարարում  նոր բջիջներով, որոնք փոխարինում են ծեր և վնասված բջիջներին: Տարեցտարի ցողունային բջիջների քանակը նվազում է, նրանք աստիճանաբար մահանում են և հյուսվածքների բջիջները այլևս չեն նորացվում:

 

Ի զարմանս գիտնականների՝ Հենդրիկեի լեյկոցիտների 2/3-րդը կազմված են եղել ընդհամենը երկու ցողունային՝ արյունաստեղծ բջիջներից, իսկ մնացած ցողունային բջիջները այդ ժամանակ արդեն մահացել էին, գրում է «газета.ру» կայքը: Հայտնի է, որ արյան ցողունային բջիջների քանակը  նորածնության շրջանում հասնում է մինչև 20.000-ի, իսկ ծերության շրջանում ակտիվ վիճակում դրանց քանակը հասնում է մինչև 1300:

 

Ինչպես նաև վերլուծությունը ցույց է տվել, որ արյան բջիջներում թելոմերները շատ կարճ են եղել: Դրա հետ կապված հետազոտողները գտնում են, որ արյան  ցողունային բջիջների մեծ մասը  մահացել են մաշվածությունից՝ հասնելով բջիջների բաժանման սահմանին:

 

Չնայած այն հանգամանքին, որ արյան բջիջներում հայտնաբերվել են բազմաթիվ երկարակյաց մուտացիաներ, այնուամենայնիվ դրանք առողջության համար վտանգ չեն ներկայացրել: Այստեղից էլ գիտնականները եզրակացրել են, որ կնոջ մահանալու պատճառը եղել է  արյունաստեղծ ցողունային բջիջների պոպուլյացիայի մաշվածությունը:

 

Չի բացառվում, որ ապագայում հնարավոր կլինի ծեր օրգանիզմի «երիտասարդացում» կատարել, ցողունային բջիջների համալրման միջոցով, որոնք կվերցնեն օրինակ՝ ծննդյան պահին նորածնի պորտալարից:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ