Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Ծերանալու ընթացքում հասակի նվազումը կապված է կենսակերպի հետ

Ծերանալու ընթացքում հասակի նվազումը կապված է կենսակերպի հետ

Հարվարդի համալսարանի մի խումբ հետազոտողների նոր լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել, որ ծերանալու ընթացքում մարդու հասակի նվազումը կապված է մեծ տարիքում նրա կենսակերպի հետ: Այդ մասին գրում է The Times of India-ն:

 

Հայտնի է, որ մարդու հասակը կապ ունի նրա կենսակերպի հետ դեռ մանուկ հասակից: Սակայն Հյուսիսային Կարոլինայի և Հարվարդի համալսարանների գիտնականներն իրականացրել են 17708 մարդու առողջական վիճակի ուսումնասիրություն, որը ցույց է տվել, որ հասակի վրա ազդում է նաև մեծ տարիքում մարդու կենսակերպը: 

 

Ուսումնասիրվել են մարդկանց հիմնական փոփոխվող չափսերը՝ քաշն ու հասակը՝ թե՛ մանուկ, թե՛ տարեց հասակում: 

 

Հատկանշական է, որ ավելի շատ հասակը պահպանվում է քաղաքի բնակիչների մոտ: Բայց ահա տարրական դպրոց ավարտած տղամարդկանց հասակը 0,9 սմ-ով ավելի քիչ է պակասել: Միջնակարգ դպրոց ավարտելը հանդիսացել է 1 սմ-ով հասակն ավելի քիչ կորցնելու գրավական:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ