Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Գիտնականներ. զգացմունքներն արտահայտելը երկարացնում է կյանքը

Գիտնականներ. զգացմունքներն արտահայտելը երկարացնում է կյանքը

Գերմանացի գիտնականները հայտարարել են, որ իրենց զգացմունքները չթաքցնող մարդիկ դրանով երկարացնում են իրենց կյանքը, հաղորդում է «ԱԻՖ»-ը:

 

Թեեւ քաղաքավարության կանոնները պահանջում են, որ մարդը թաքցնի իր` հատկապես բացասական  զգացմունքները, սակայն գիտնականների կարծիքով` դրանք արտահայտելը դրական է ազդում առողջության վրա:

 

Վրդովմունքը, զայրույթն ու նյարդայնացումն այն զգացմունքներն են, որոնք հանգեցնում են սրտխփոցի արագացման ու արյան ճնշման բարձրացման, սակայն «բռնկուն» բնավորություն ունեցողներն ապրում են միջինը երկու տարի ավելի, քան համբերատարներն ու լռակյացները, որոնք ընդունակ են թաքցնել նույնիսկ ամենածանր ապրումները:

 

Յենա քաղաքի համալսարանի գիտնականների հետազոտությունների տվյալներով` զգացմունքներն արտահայտելը հանգեցնում է սրտի կծկումների հաճախականության ավելացման: Միեւնույն ժամանակ, եթե  դյուրաբորբոք մարդկանց մոտ այդ երեւույթը վերանում է զգացմունքների ժայթքման ավարտի հետ, ապա համբերատարների մոտ սրտխփոցը բարձր է մնում երկար ժամանակ: Սա վերջում կարող է առաջացնել հիպերտենզիա, սրտի իշեմիկ հիվանդություն, ուռուցքային եւ երիկամային հիվանդություններ:  

 

Հետազոտությունների հեղինակները 10 տարիների ընթացքում զննել են 6 հազար հիվանդների:

 

Սակայն, իրենց զգացմունքները սանձող մարդիկ եւս ուրախանալու պատճառ ունեն` այդպիսի մարդիկ շուտ են կազդուրվում, քան առավել զգացմունքայինները. Խոսքը վարակային, այդ թվում եւ տուբերկուլյոզի նման ծանր հիվանդությունների մասին է:

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ