Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Գիտնականնները նոր բացահայտումներ են կատարել մահվան մասին

Գիտնականնները նոր բացահայտումներ են կատարել մահվան մասին

GERA ծրագրի շրջանակներում Kaiser Permanente-ի և Կալիֆորնիայի համալսարանի ուսանողները հայտնաբերել են ուղղակի կապ տելոմերների երկարության և մահվան հավանականության միջև:

 

Գիտնականնները հայտնաբերել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ամենակարճ տելոմերները (քրոմոսոմի վերջում ընկած հատվածները) մահանալու ռիսկը ավելի մեծ է։ Միևնույն ժամանակ հետազոտողները նախկինում նրանց երկարությունը կապում էին ծերացման գործընթացի հետ և ուղղակի կապ տելոմերների երկարության և մահվան մեջ չէին գտնում:

 

Իրենց ուսումնասիրությունների ժամանակ գիտնականները անկացրել են հետազոտություններ 100.000 մարդուց կազմված տարաէթնիկ խմբում, որոնց միջին տարիքը կազմում էր 63 տարեկան: Հետազոտության արդյունքում հայտնաբերվել են հստակ փաստեր, որոնք վկայում են, որ այն մարդիկ, ովքեր ունեն իրենց տարեկից մարդկանցից միջինից ավելի կարճ տելոմերներ, նրանց մահվան ռիսկը ավելի մեծ է:

 

Բացի այդ հայտնաբերվել է, որ տելոմերների երկարությունը հակադարձ համեմատական է մարդու տարիքին, ինչպես նաև պարզվել է, որ կանանց մոտ տելոմերները ավելի երկար են, քան տղամարդկանց մոտ, բացառությամբ երիտասարդների:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ