Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Գերմանացի գիտնականները ստեղծել են տարեց մարդու զգացողություներ հաղորդող կոստյում

Գերմանացի գիտնականները ստեղծել են տարեց մարդու զգացողություներ հաղորդող կոստյում

Մի խումբ գերմանացի գիտնականների հաջողվել է հատուկ կոստյում ստեղծել, որը հնարավորություն է տալիս այն կրողներին զգալ ծերության` 75 -ից բարձր տարիքի նշանները, գրում է Guardian-ը:
 
10 կգ կշռող Age Man Suit կոչվող կոստյումն ականջակալների միջոցով խոչնդոտում է լսողությանը, դեղին դիմակը վատացնում է տեսողությունը` դժվարեցնելով գույների տարբերակումը, ծնկների և արմունկների շրջանում դրված միջադիրները կոշտացնում են հոդերը, իսկ կոշտ ձեռնոցները դժավարեցնում են մատների ազատ շարժումը: Կոստյումը հատուկ պատվերով է ստեղծվել և ներկայացնում է ծերության բոլոր անցանկալի հետևանքները:

«Մեր նպատակն է երիտասարդ, էներգիայով լի մարդկաց ժամանակորապես վերածել դանդաղաշարժ տարեցների, որպեսզի նրանք հասկանան, թե ծեր լինելն ինչպիսի զգացողություն է: Բացի այդ, մենք ցանկանում ենք, որ երիտասարդ բժիշկների նոր սերունդն ավելի լավ պատկերացում կազմի տարեց հիվանդների կարիքների մասին»,- նշել է կոստյումի հեղինակներից մեկը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ