Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Երաժշտությամբ զբաղվելը դանդաղեցնում է ծերացման որոշ գործընթացներ

Երաժշտությամբ զբաղվելը դանդաղեցնում է ծերացման որոշ գործընթացներ

Երաժշտությամբ զբաղվելը դանդաղեցնում է ծերացման որոշ գործընթացներ
Վերջին հետազոտությունը   ցույց է տալիս, որ ձայնի ազդեցությունը մարդու վրա ոչ միայն կարող է զգալիորեն լավացնել օրգանիզմի որոշ ֆունկցիաներ, այլև դանդաղեցնել ծերացման պրոցեսը:
Ընդ որում սա հնարավոր է ոչ միայն երիտասարդների, այլև տարիքով մարդկանց մոտ: Իսկ երաժշտությամբ զբաղվելը բարձրացնում է մարդու ակտիվության շատ կարևոր ցուցանիշներ՝ լսողությունը և հիշողությունը, որոնք տարիքի հետ վատանում են: Բացի այդ, , երաժիշտները, հասակակիցների համեմատ, ավելի սուր լսողություն ունեն և կարող են մարդկային խոսքը տարբերել անգամ ամենաաղմկոտ վայրում:


Սակայն ամեն ինչ այսքան հեշտ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Գիտնականները բացահայտել են, որ չնայած լսողության նույն  մակարդակի, տարբեր մարդիկ կարող են տարբեր կերպ ընկալել մարդկային խոսքը: Ահա օրինակ, ոմանք դժգոհում են աղմուկի առկայությամբ խոսքը ընկալելու դժվարությունից, մյուսներին դա հաջողվում է, ընդ որում լսողության զգայունությունը նույնն է:


Ձայնային հերթականության հիշելը բավականին լավացնում է ձայնի տարբերակման հմտություններն անգամ ուժեղ միջամտության դեպքում: Այսպիսով. երաժշտությամբ զբաղվելը թույլ է տալիս բավականին զարգացնել լսողությունը և հիշողությունը, որը տարիքի հետ կարևորվում է: Սկսել երբեք ուշ չէ, անգամ նրանք, ովքեր սկսել են նվագել հասուն տարիքում, հասել են հաջողությունների:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ