ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ
Հղիության ընթացքում մարզվելն օգտակար է. գիտնականներ. news.am
Հղիության ընթացքում սպորտով զբաղվելը եւ ֆիզիկական լավ վիճակը պահպանելը նվազեցնում է արտակարգ կեսարյան հատման անհրաժեշտության, նաեւ ավելորդ քաշով երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը: Այս մասին հայտնել են Օլիմպիական միջազգային կոմիտեի փորձագետները:
ՄՕԿ-ի փորձագետները վերլուծել են ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ հղիության միջեւ կապի վերաբերյալ նախորդ մի շարք հետազոտությունների արդյունքները: Նրանք պարզել են, որ նույնիսկ ինտենսիվ մարզումները, որոնք երկար ժամանակ ապագա մայրերի համար վտանգավոր էին համարվում, համեմատաբար անվտանգ են, իսկ այդպիսի ծանրաբեռնվածության հետեւանքով վաղաժամ ծնունդների հավանականությունը նվազագույն է:
Հետազոտության հեղինակները, որոնց թվում են նաեւ Նորվեգիայի Սպորտային բժշկության դպրոցի ներկայացուցիչները, մարզումների դրական արդյունքների շարքում առանձնացրել են վիժումը նվազեցնելու պարբերական ծանրաբեռնավածությունների ունակությունը: Հետազոտությամբ նաեւ պարզվել է, որ հղիության ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը 15 տոկոսով նվազեցնում է արտակարգ կեսարյան հատման հավանականությունը:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի թագավորական քոլեջը հղիներին խորհուրդ է տալիս օրական մինչեւ 30 րոպե տրամադրել վազքին կամ լողին: Սակայն այդ հրահանգներում նաեւ նշված է, որ կանոնավոր մարզանքներին չվարժված կանայք պետք է սկսեն մարզվել աստիճանաբար՝ օրական 15 րոպեից, շաբաթական 3 անգամ: Ընդ որում, առողջական որոշակի խնդիրներ ունեցող կանայք նախ պետք է խորհրդակցեն բժշկի հետ:
18.10.2016 Կարդացեք նաև
Հետազոտությունների ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են աէրոբ մարզումները մետաբոլիկ հիվանդություններ առաջացնող դեգեներատիվ գործընթացներին հակառակ ընթացք տալիս: Իսկ այդ հիվանդությունները...
07.05.2021
Պարզ ֆիզիկական վարժությունները կարող են ծերության տարիներին մարդուն փրկել սրտի կամ ուղեղի կաթվածից: Journal of Cardiopulmonary Rehabilitation and Prevention-ում հրապարակված հոդվածում պնդում են....
04.11.2016
Սիդնեյցի բժիշկներն ապացուցել են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգտակար է ո՛չ միայն մարմնի, այլև ուղեղի համար: Այս մասին հայտնում է newsyou.info-ն: Նրանց փորձերը ցույց են տվել, որ մկանային ուժի...
03.11.2016
Ֆիթնես-թրեքերի օգտագործումը զգալի ազդեցություն չունի ֆիզիկական վարժությունների ինտենսիվության վրա: Այս մասին է վկայում բժիշկների միջազգային խմբի իրականացրած հետազոտությունը...
11.10.2016
Newsyou.info-ի փոխանցմամբ՝ Մերիլենդի համալսարանի հետազոտողները պարզել են, թե երբ է ուղեղը սկսում փոխվել ֆիզիկական վարժանքների բացակայության պատճառով: Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել...
04.10.2016
Բելգիայից և Մեծ Բրիտանիայից գիտնականների խումբը պարզել է, որ անհրաժեշտ է կատարել ֆիզիկական վարժություններ՝ օրգանիզմի անժամանակ գենետիկական ծերացումը կանխելու համար...
10.08.2016
Սպորտով զբաղվելը չի օգնի ազատվել ավելորդ քաշից, բայց կօգնի վերացնել ներքին օրգանների ավելորդ ճարպը: Դրա շնորհիվ ավելի առողջ կլինեք եւ ավելի երկար կապրեք, պնդում են...
01.07.2016
Նյու Յորքի Բիոմոլեկուլային բժշկության ինստիտուտի ամերիկացի գիտնականները պարզել են սպորտի դրական ազդեցությունն ուղեղի վրա: Ինչպես հաղորդում է The New York Times-ը, պարզվել է, որ ֆիզիկական...
17.06.2016
Կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում է քաղցկեղի 13 տեսակների զարգացման հավանականությունը: Նման եզրակացության են հանգել University of North Carolina-ի գիտնականները...
19.05.2016
Ընդմիջումային վազքային մարզումները կարող են արդյունավետ այլընտրանք լինել ֆիզիկական թեթև վարժություններին և, նույնիսկ, չափավոր ռեժիմով ուժեղացված մարզումներին: Այսպիսի եզրակացության են հանգել կանադացի գիտնականները...
02.05.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYMm4rwB' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ