Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ

Սպորտը չի օգնի նիհարել, բայց կմեծացնի կյանքի տեւողությունը. news.am

Սպորտը չի օգնի նիհարել, բայց կմեծացնի կյանքի տեւողությունը. news.am

Սպորտով զբաղվելը չի օգնի ազատվել ավելորդ քաշից, բայց կօգնի վերացնել ներքին օրգանների ավելորդ ճարպը: Դրա շնորհիվ ավելի առողջ կլինեք եւ ավելի երկար կապրեք, պնդում են Liverpool John Moores University-ի եւ Radboud University-ի գիտնականները:

Շատերը կարծում են, թե սպորտը կարող է օգնել նիհարելուն, բայց իրականում ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չի հանգեցնում ավելորդ կգ-ների անհետացման, պնդում են գիտնականները: 117 հետազոտության մետավերլուծությունը ցույց է տվել, որ ինտենսիվ մարզումների 2-6 ամսից հետո հետազոտությունների մանսակիցների մոտ քաշի ոչ մի կորուստ չի արձանագրվել, որովհետեւ այն նվազագույն էր: 

Բայց լավ նորությունն այն է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն այրում է ներքին ճարպը, որը կուտակվում է ներքին օրգանների շուրջը եւ հանգեցնում առողջական լուրջ խնդիրների, ներառյալ` երկրորդ տեսակի դիաբետի եւ սրտանոթային հիվանդությունների: Ներքին ճարպի առկայությունը կարող է նաեւ էականորեն նվազեցնել կյանքի տեւողությունը:

Այսօր հնարավոր է շատ մարդկանց հանդիպել, ովքեր, թվում է, սլացիկ են, բայց իրականում ներքին ճարպակալում ունեն. նրանց ներքին օրգանները ճարպով են շրջապատված:

Գիտնականները պնդում են, որ ներքին ճարպն անհամեմատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում առողջության համար, քան` ենթամաշկայինը: Ոչ մի վատ բան չկա նրանում, որ կրճատվեն օգտագործվող կալորիաները, սակայն բազմոցից վեր կենալը եւ մարզասրահ գնալն անհամեմատ ավելի կարեւոր է ներքին ճարպի դեմ պայքարի համար, ասում են նրանք:

Մետավերլուծության տվյալները ցույց են տվել, որ երկուսից վեց ամսվա ինտենսիվ մարզումները հանգեցնում են ամբողջ քաշի միջինը ընդամենը մեկ տոկոսի վերացման, ինչը մոտավորապես 4 կգ է կազմում: Անհամեմատ ավելի էական արդյունք է դիտվում ներքին ճարպի դեմ պայքարում. այդ ժամանակահատվածում սպորտի շնորհիվ հնարավոր է ազատվել ճարպի  6 տոկոսից: Բայց ինչու սպորտը չի օգնում նիհարելուն. միայն այն պատճառով, որ ֆիզիկական մարզումները նպաստում են մկանային զանգվածի զարգացմանը, իսկ մկանները ճարպից ավելի ծանր են:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ