Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ

Սպորտով զբաղվելը նվազեցնում է քաղցկեղի 13 տեսակների զարգացման հավանականությունը. news.am

Սպորտով զբաղվելը նվազեցնում է քաղցկեղի 13 տեսակների զարգացման հավանականությունը. news.am

Կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում է քաղցկեղի 13 տեսակների զարգացման հավանականությունը: Նման եզրակացության են հանգել University of North Carolina-ի գիտնականները:

Գիտնականները վերլուծել են ավելի քան 1.4 մլն մարդու մասնակցությամբ հետազոտության արդյունքները: Մասնակիցները ներկայացրել են տեղեկություն իրենց ֆիզիկական ակտիվության մակարդակի մասին ու գիտնականները նրանց առողջությանը հետեւել են շուրջ 11 տարի, այդ ընթացքում մոտավորապես 186 000 մասնակիցների մոտ քաղցկեղի զանազան տեսակներ են ախտորոշվել:

Այսպես, գիտնականները պարզել են, որ մարդկանց այն 10 տոկոսը, ում ֆիզիկական ակտիվության մակարդակը ավելի բարձր էր, քան հետազոտության մասնակիցների մյուս 90 տոկոսինը, զգալիորեն հազվադեպ էր հիվանդանում քաղցկեղով:

Եվ այսպես, ֆիզիկապես ակտիվ մարդկանց մոտ կերակրափողի քաղցկեղ առաջանում էր 42 տոկոսով, լյարդի քաղցկեղ՝ 27 տոկոսով, երիկամի քաղցկեղ՝ 26 տոկոսով հազվադեպ: Բացի այդ, նվազել էր ստամոքսի կարդիալ մասի քաղցկեղի, էնդոմետրիալ քաղցկեղի, միելոիդային լեյկոզի, միելոմայի, աղիների քաղցկեղի, գլխի ու պարանոցի ուռուցքների, նաեւ ուղիղ աղիքի, կրծքագեղձի, միզապարկի քաղցկեղների հավանականությունը: Սպորտով զբաղվողները միջինը 7 տոկոսով հավադեպ էին հիվանդանում քաղցկեղի որեւէ տեսակով, քան նրանք, ովքեր նստակյաց կենսակերպ են վարում:

Հետազոտողները նաեւ նկատել են, որ ֆիզիկական բարձր ակտիվությամբ մարդիկ 27 տոկոսով հաճախ են հիվանդանում չարորակ մելանոմայով, ինչը գիտնականների կարծիքով պայմանավորված է նրանով, որ այդ մարդիկ ավելի հաճախ են գտնվում արեւի ուղիղ ներգործության տակ:

Գիտնականները դեռ չգիտեն, թե ֆիզիկական ակտիվության ինչ մակարդակ է անհրաժեշտ քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազեցնելու համար, նաեւ պարզ չէ, թե որքանով ինտենսիվ պետք է լինեն վարժությունները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. epilepsyinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ