Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ

Օրական վազքի նույնիսկ մեկ րոպեն բարելավում է առողջությունը. գիտնականներ. 1in.am

Օրական վազքի նույնիսկ մեկ րոպեն բարելավում է առողջությունը. գիտնականներ. 1in.am

Ընդմիջումային վազքային մարզումները կարող են արդյունավետ այլընտրանք լինել ֆիզիկական թեթև վարժություններին և, նույնիսկ, չափավոր ռեժիմով ուժեղացված մարզումներին: Այսպիսի եզրակացության են հանգել կանադացի գիտնականները, որոնց հետազոտության մասին հրապարակվել է Discovery կայքում:

Գիտնականները Մաքմասթերի համալսարանի պրոֆեսոր Մարտին Գիբալի գլխավորությամբ պարզել են, որ վազքի 1 րոպեն` չափավոր տեմպով 50-րոպեանոց մարզմանը հավասար, կարող է նպաստել մարդու օրգանիզմի ամրապնդմանն ու առողջացմանը:

Հետազոտությանը մասնակցել են 25 երիտասարդ տղամարդիկ, ովքեր նախկինում սպորտով չեն զբաղվել: Նրանք բաժանվել են 3 խմբի: Առաջին խմբի տղամարդիկ հեծանվային մարզասարքով մարզվել են 12 շաբաթ, օրական 3 անգամ, երկրորդ խմբի տղամարդիկ տոկունության ֆիզիկական վարժություններ են կատարել, իսկ երրրորդ խմբի անդամները` ոչինչ չեն արել:

12-շաբաթական մարզումային ծրագրից հետո առաջին երկու խմբերի VO2 թեստի (չափում է վարժությունների 30 վայրկայնում օրգանիզմի օգտագործած թթվածնի քանակը) ցուցանիշերը բարելավվել են 19%-ով: Գիտնականները նշել են նաև մկանների աշխատունակության բարձրացումը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.hudeem-bez-problem.ru450 × 304
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ