Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ

Վազքը լավացնում է մտավոր ունակությունները ու թարմացնում ուղեղը. news.am

Վազքը լավացնում է մտավոր ունակությունները ու թարմացնում ուղեղը. news.am

Ոմանք հավաստիացնում են, որ վազքից հետո իրենց ինքնազգացողությունն ու տրամադրությունը լավանում է, ուղեղը թարմանում ու մտածելը՝ դյուրին դառնում: Հիմա գիտնականները հաստատել են, որ 30-40 րոպե աէրոբիկ վարժություններն, իրոք, օգտակար են՝ այդ վարժությունները նպաստում են նոր նեյրոնների աճին, լավացնում արյան շրջանառությունն ու ուղեղի այն մասերի աշխատանքը, որոնք պատասխանատու են ուսման ու զգացմունքների համար:

«Եթե դուք այնպես եք մարզվում, որ սկսում եք քրտնել, այսինքն, մոտավորապես 30-40 րոպե, Ձեզ մոտ ուղեղի նոր բջիջներ են ծնվում», - ասել է American Academy of Clinical Neuropsychology-ի նախագահ Կարեն Փոստալը: - «Դա կատարվում է ուղեղի այն մասերում որոնք պատասխանատու են հիշողության համար»:

Մի շարք հետազոտություններ նույնպես ցույց են տվել, որ վազքի ու այլ աէրոբիկ վարժությունների ժամանակ լավանում է ուղեղի ճակատային գոտու արյան շրջանառությունը, իսկ այդ գոտին պատասխանատու է պարզ գիտակցության, ծրագրելու ունակության, ուշադրության եւ կենտրոնացման համար: Ուղեղի այս մասը պատասխանատու է նաեւ զգացմունքների համար, ինչը բացատրում է Harvard University-ի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տվել, որ աէրոբիկ վարժություններն օգնում են պայքարել սթրեսի դեմ:

Հետազոտողները 80 կամավորների ցույց են տվել 1979 թ. «Չեմպիոն» ֆիլմի վերջին տեսարանը, որը դիտելիս գրեթե բոլորն արտասվում են: Մինչեւ դիտումը կամավորների մի մասը 30 րոպե վազել էր, իսկ մյուսներն այլ վարժություններ էին կատարել: Դիտումից հետո կամավորներին խնդրել են պատմել, թե որքան էին տխրել այդ տեսարանից:

Պարզվում է, որ այն մասնակիցները, ովքեր մինչեւ ֆիլմը դիտելը վազում էին, ավելի քիչ բացասական զգացմունքներ են ունեցել ու ուշադրության` ավելի քիչ կորուստ, քան նրանք, ովքեր այլ վարժությունենր էին կատարել, կամ առհասարակ չէին մարզվել:

Եվ այսպես, գիտնականների խոսքով, վազքն ու աէորոբիկ վարժությունները ո՛չ միայն օգնում են ավելի հստակ մտածել ու արդյունավետ աշխատել, այլեւ հաղթահարել բացասական զգացմունքները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ