Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ

Ուժային մարզումները եւ սպիտակուցային կոկտեյլները նպաստում են ճաղատացմանը. news.am

Ուժային մարզումները եւ սպիտակուցային կոկտեյլները նպաստում են ճաղատացմանը. news.am

Այն տղամարդիկ, ովքեր ակտիվորեն զբաղվում են ուժային մարզումներով եւ պրոտեինային կոկտեյլներ են օգտագործում, կարող են բավականին վաղ բախվել ճաղատացման խնդրին, պնդում են գիտնականները:

Բժիշկ Թոմի Կուրեմադա-Զիոգան բացատրել է, որ պրոտեինների եւ ուժային մարզումների համադրությունը տղամարդու օրգանիզմում բարձրացնում է տեստոստերոնի եւ դիհիդրոտեստոստերոնի մակարդակը` երկու հորմոնի, որոնք պատասխանատու են ճաղատացման համար:

Դիհիդրոտեստոստերոնն ի վիճակի է մազերում արագ միանալ ռեցեպտոր բջիջներին եւ արգելափակել կարեւոր սննդանյութերը: Ժամանակի հետ դրանք հանգեցնում են մազային ֆոլիկուլների չորացման: Հարցն այն է, որ կրեոտինը եւ դեհիդրոէպիանդրոստերոնը   (DHEA) հաճախ են հանդիպում պրոտեինային հավելումներում. Դրանք նպաստում են ո՛չ միայն մկանային զանգվածի ավելացմանը, այլեւ բարձրացնում են օրգանիզմում տեստոստերոնի մակարդակը:

Գիտնականներն ընդգծում են, որ մարզումները եւ պրոտեինային կոկտեյլներն, իհարկեն դեպքերի 100 տոկոսում ճաղատացման չեն հանգեցնի: Նրանց խոսքով, խնդիրներ կառաջանան այն մարդկանց մոտ, ովքեր ճաղատացման նախատրամադրվածություն ունեն կամ` ում մոտ արդեն դիհիդրոտեստոստերոնով պայմանավորված ճաղատացում է սկսվում: 

Հիշեցնենք, որ ճաղատացման տղամարդկային տեսակի բուժման արդյունավետ միջոցներ այս պահի դրությամբ չկան, իսկ այսօր լայնորեն գովազդվող մեթոդների արդյունավետությունն ապացուցված չէ:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ