Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ

Ճապոնիայում ստեղծվել է զարկերակը չափող մարզաշապիկ. 1in.am

Ճապոնիայում ստեղծվել է զարկերակը չափող մարզաշապիկ. 1in.am

Ճապոնական Toyobo ընկերությունը մշակել է հատուկ նյութ, որը կարող է չափել մարդու զարկերակը, ինչպես նաև այլ ֆիզիոլոգիական ցուցանիշներ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Նյութը, որը ստացել է «Կոկոմի» անվանումը, արտաքնապես և շոշափելիս նման է աուդիոժապավենի։ Այն տեղակայվում է մարզաշապիկի կամ ներքնազգեստի ներսի կողմում և ընդունում մաշկի նունիսկ ամենաթույլ էլեկտրոնային ազդակները։ Հագուստին ամրացվող փոխանցիչ սարքը տեղեկատվությունը փոխանցում է սմարթֆոն։

Դրա միջոցով կարելի է չափել նաև շնչառության հաճախականությունը և քրտնարտադրության մակարդակը։ «Կոկոմի»-ն կարող է օգտագործվել վերականգնողական և մարզական բժշկության մեջ։

Այն դեռևս զանգվածային շուկա դուրս չի բերվել, այն իր գնորդին կգտնի 2017 թվականին։

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ