Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ

7 րոպե վազքը 30 տոկոսով կրճատում է սրտային հիվանդություններից մահվան ռիսկը

7 րոպե վազքը 30 տոկոսով կրճատում է սրտային հիվանդություններից մահվան ռիսկը

Օրական ընդամենը 7 րոպե վազքը կարող է կրճատել սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը: Նման եզրակացության են եկել Այովայի համալսարանի ամերիկացի գիտնականները:

Գիտնականները վերլուծել են 18-100 տարեկան 55 137 մարդկանց եւ պարզել, որ առողջությանն օգտակար լինելու համար սպորտով զբաղվելը պարտադիր չէ, որ հոգնեցուցիչ լինի կամ երկար ժամանակ խլի:

Ստացված արդյունքների համաձայն, մարդիկ, ովքեր զբաղվել են վազքով, 30 տոկոսով ավելի ցածր մահվան ռիսկ են ունեցել:

Շաբաթական ընդամենը 50 րոպե, կամ օրական 7 րոպե վազքը կտրուկ նվազեցնում է մահվան ռիսկը, հաղորդում է Healthvesti-ն:

Գիտնականները նշում են, որ մարդիկ, ովքեր շաբաթական մեկ ժամից քիչ են վազել, առողջության համար նույնպիսի լավ արդյունք են ստացել, որքան մարդիկ, ովքեր շաբաթական երեք ժամ են հատկացրել վազքին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. sobinam.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ