Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ

Ֆիզիոլոգները բացահայտել են երաժշտության ու մկանների աշխատանքի միջեւ կապը

Ֆիզիոլոգները բացահայտել են երաժշտության ու մկանների աշխատանքի միջեւ կապը

Մարդու գիտակցության եւ ուղեղի մասին գիտությունների Մաքս Փլանքի անվան ինստիտուտի աշխատակիցները պարզել են երաժշտության զարմանալի առանձնահատկությունները. Այն կարող է բարելավել մարդու ֆիզիկական ցուցանիշները, առնվազն ինչ-որ ժամանակով:

 

Medical News Today-ը գրում է, որ ֆիթնեսի շատ սիրահարներ կհամաձայնեն, որ երաժշտությունը երբեմն օգնում է ավելի երկար վազել կամ ավարտին հասցնել վերջին 20 մարզումները:

Սակայն քչերը գիտեն, որ հնարավոր է ակտիվ մարզման ժամանակ վերահսկել երաժշտությունը, ինչը նվազեցնում է մարզումների ժամանակ ծախսվող ջանքերի չափը: Գիտնականները այս արդյունքին հանգել են 63 կամավորների մասնակցությամբ փորձի շնորհիվ: Մարդկանց սկզբում առաջարկել են ուղղակի մարզվել երաժշտության ուղեկցությամբ, հաղորդում է MedDaily.ru-ն:

Հետո կամավորները սկսել են մարզվել սարքերի վրա, որոնք, ըստ էության, երաժշտական գործիքներ էին: Որքան մեծ էր սարքի վրա աշխատանքի արագությունը, այնքան բարդ ու արագ էր երաժշտությունը: Ընդ որում գնահատել են մարզվողները ընդհանուր մետաբոլիկ ցուցանիշները՝ մկանային լարվածություն ու թթվածնի պահանջ: Հետազոտողները կամավորներին նույնպես հարցնում էին ինքնազգացողության մասին:

Արդյունքում պարզվել է, որ մասնակիցների մեծ մասը քիչ է լարվել, երբ մարզասարքերը, ավելի ճիշտ, հենց իրենք էին կարգավորում երաժշտությունը: Մետաբոլիկ ցուցանիշները հայտնում էին, որ մկանները ավելի քիչ էներգիա են ծախսել՝ միաժամանակ բարձրացնելով ֆիզիոլոգիական արդյունավետությունը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. planeta-sporta.kh.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ