Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ

Մարմինը պատրաստում ենք ամռանը. վարժություններ ոտքերի և կոնքերի համար

Մարմինը պատրաստում ենք ամռանը. վարժություններ ոտքերի և կոնքերի համար

Ամաչո՞ւմ եք լողազգեստով կամ կարճ շրջազգեստով ու կիսատաբատով ցուցադրել ձմռան ընթացքում կլորացած կազմվածքը: Ուրեմն, անհրաժեշտ է լրջորեն զբաղվել կազմվածքով: Ֆիթնեսի մարզիչ Մարիամ Սարուխանյանը NEWS.am STYLE-ի ընթերցողներին է ներկայացնում մի քանի վարժություն, որոնք կօգնեն կարճ ժամանակում ամրացնել կոնքերն ու ոտքերի մկանները:

 

«Սկսենք ամենապարզ վարժությունից, որի համար ձեզ ցատկապարան է անհրաժեշտ: Երկու ոտքի վրա 100 ցատկ կատարեք: Այնուհետեւ փորը ձգեք եւ 40-50 նստում վարժություն կատարեք: Կարեւոր է տեմպին հետեւելը: Այս վարժությունից հետո նորից վերցնում ենք ցատկապարանը եւ 25-ական ցատկ կատարում յուրաքանչյուր ոտքի վրա: Այս վարժությունները հարկավոր է կատարել ամեն օր, մեկ ամսվա ընթացքում:

 

Եթե դուք կանոնավոր կերպով կատարել եք այս վարժությունը, մեկ ամիս անց կարող եք անցնել ավելի դժվար վարժության, ինչպիսին է մարզաքարերով նստումը:

 

Վերցնում ենք 3-4 կգ կշռով մարզաքարեր: Ձեռքերն իջեցնում ենք իրանի երկայնքով: Հիշեք, որ փորը պետք է ուժեղ ներս քաշված լինի: Դանդաղորեն նստեք: Ընտրեք ձեզ հարմար տեմպն ու հետեւեք դրան: Հետո նույն տեմպով բարձրացեք: Այս վարժությունը պետք է կատարել օրական երկու անգամ, 15 նստմամբ: Մարզաքարերով նստում վարժությունն օգնում է ամրացնել ոչ միայն կոնքերը, այլեւ ձեռքերը:

 

Եվ, իհարկե, ուշադրություն դարձրեք սննդին եւ հետեւեք ցածր կալորիականությամբ սննդակարգին»:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ