Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ

Մարմինը նախապատրաստում ենք ամռանը. ինչպես ճիշտ փորի սեղմման վարժություն անել

Մարմինը նախապատրաստում ենք ամռանը. ինչպես ճիշտ փորի սեղմման վարժություն անել

Փորը ոչ միայն բազմաթիվ կանանց, այլեւ տղամարդկանց մարմնի ամենից խնդրահարույց հատվածն է: Անցանկալի ծալքերից ազատվելու համար հարկավոր է մարզել փորի մկանները: Սակայն շատերը չեն էլ կասկածում, որ ցանկալի արդյունքի կարելի է հասնել, եթե փորի սեղմման վարժությունը ճիշտ եք կատարում: NEWS.am STYLE-ի ներկայացնում է մի քանի խորհուրդ փորի սեղմման վարժությունները ճիշտ կատարելու մասին:

 

1. Տարածքը, որտեղ մարզվելու եք, պետք է օդափոխված լինի: Այնտեղ պետք է օդը թարմ լինի:

 

2. Հիշեք, որ մարզվելու ընթացքում կարող եք ծարավ զգալ: Այդ պատճառով ձեր կողքին շշով ջուր պահեք:

 

3. Ցանկալի է փորի սեղղման վարժություն կատարել առավոտյան, մինչեւ նախաճաշը:

 

4. Եթե արդեն ճաշել եք, սպասեք նվազագույնը 2 ժամ, հետո միայն սկսեք մարզանքը:

 

5. Եթե նման վարժություն կատարում եք ոչ շատ վաղուց, կարելի է սկսել օրական 3 անգամ 15-20 սեղմում կատարելով:

 

6. Հետեւեք շնչառությանը: Վարժությունը կատարեք սահուն: Շնչեք՝ մարմինը բարձրացնելիս, արտաշնչեք՝ իջեցնելիս:

 

7. Եվ հիշեք, որ փորի սեղմման վարժությունները պետք է կատարել կանոնավոր:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ