Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ

7 պարզ խորհուրդ նրանց, ովքեր ցանկանում են օրը սպորտով սկսել

7 պարզ խորհուրդ նրանց, ովքեր ցանկանում են օրը սպորտով սկսել

Գաղտնիք չէ, որ մեզնից շատերն առավոտյան դժվար են արթնանում։ Սակայն եթե ձեր առողջությամբ ու կազմվածքով զբաղվելու մեծ ցանկություն ունեք եւ բացարձակ ժամանակ չունեք երեկոյան, ապա ելքը մեկն է. անկողնուց ավելի շուտ վեր կենալ։ 

 

Ըստ The Women's Health-ի, շուտ զարթնելը հեշտացնելու եւ առավոտյան մարզումներից հաճույք ստանալու մի քանի օգտակար խորհուրդ կա։ 

 

1. Առավոտյան անգին ռոպեները մաքուր մայկա կամ շորտ գտնելու վրա չծախսելու համար սպորտային հագուստը նախապատրաստեք երեկոյան,

 

2. Զարթուցիչը մահճակալից հեռու դրեք (բայց այնպես, որ ձայնը լսեք) որպեսզի ձեզ ստիպեք դուրս գալ անկողնուց եւ այն անջատել,

 

3. Մի փոքր նախուտեստ արեք, որպեսզի մարմնամարզության ընթացքում սով չզգաք,

 

4. Եթե նախօրեին ալկոհոլ եք օգտագործել, մի մոռացեք քնելուց առաջ ջուր խմել։ Դա ձեզ կպաշտպանի ջրազրումից սպորտով զբաղվելու ընթացքում,

 

5. Քնելու պառկեք շուտ։ Խմեք հանգստացնող թեյ, որը կօգնի քնել, 

 

6. Մարզումների ընկեր գտեք։ Համախոհի առկայությունը լրացուցիչ խթան կլինի պարապմունքների համար,

 

7. Մարզումների պլան կազմեք։ Այն կօգնի համատեղել տարբեր տիպի վարժությունները եւ ձեզ ավելի կազմակերպված կդարձնի։

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ