Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ

Սպորտով զբաղվելը չի փրկում նյութափոխանակության խանգարումներից

Սպորտով զբաղվելը չի փրկում նյութափոխանակության խանգարումներից

 

Սպորտով և ատլետիզմով զբաղվելը չեն փրկում նյութափոխանակության խանգարումներից, ավելին՝ մարդիկ, ովքեր հատուկ հավաքում են մկանային կշիռ, առավել նախատրամադրված են դիաբետի և սրտային խնդիրների լրացուցիչ վտանգին:

 

Օգայո (ԱՄՆ) նահանգի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ ֆուտբոլիստները, համենայն դեպս, ունեն սրտանոթային և նյութափոխանակության խանգարումների վտանգի հինգ գործոններից երեքը: Հետազոտության ընթացքում վերլուծության են ենթարկել գլյուկոզայի, տրիգլիցերիդի, խոլեսթերինի մակարդակներն արյան մեջ և ճնշումը: Բժիշկների խոսքերով, արդյունքները չեն նշանակում, որ բոլոր մարզիկները դատապարտված են բարդ հիվանդությունների զարգացմանը, քանի որ վտանգը կարելի է կանխել կենսաձևը փոխելու դեպքում. գլխավորապես փորի ճարպի քանակը նվազեցնելով:

 

Նյութափոխանակության խանգարման համախտանիշը բնութագրվում է մի քանի կլինիկական ախտանիշներով, որոնք ներառում են ճարպային կուտակումները գոտկատեղում և փորի վրա, բարձր զարկերակային ճնշումը, խոլեսթերինի ոչ ճիշտ կոնցենտրացիան, զարկերակների խցանումը և այլն: Նման նշանների առկայությունը նշանակում է, որ օրգանիզմում տեղի են ունենում բորբոքային պրոցեսներ՝ բացատրում են բժիշկները: Նրանց եզրակացությունների համաձայն` շատ ատլետներ սրտի չափազանց բեռնվածության արդյունքում, սխալ սնման կամ ավելորդ քաշի ձեռբերման հաշվին, մկանային մասսայի աճելու շնորհիվ, նախատրամադրված են նյութափոխանակության դիսֆունկցիայի, և, որպես հետևանք, լուրջ քրոնիկական հիվանդությունների: Թերապևտները խորհուրդ են տալիս մարդկանց, ովքեր զբաղվում են պրոֆեսիոնալ կամ սիրողական սպորտով, օգտագործել կալորիաների ընդհանուր քանակից ոչ ավելի, քան 7% հագեցած ճարպեր, իսկ ճարպերը պետք է կազմեն ամենօրյա կալորիաների 25-35%-ը, ինչպես նաև անհրաժեշտ է պահպանել խոլեսթերինի օպտիմալ հարաբերակցությունը՝ ոչ ավելի, քան օրական 200 մգ:

 

 

Սկզբնաղբյուր. ami-tass.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://www.niveaformen.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ