Կանխարգելում
ՀՀ ԱՆ. թունաքիմիկատների օգտագործման և պահպանման կանոնները
Այս տարի` մայիսի դրությամբ, արձանագրվել է թունաքիմիկատներով թունավորման 42 դեպք, որից 9-ը Երևանում, 33-ը մարզերում, որից 1-ը` մահվան ելքով: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է թունաքիմիկատներով թունավորման 66 դեպք, որից 12-ը Երևանում, 54-ը մարզերում, որից 5-ը` մահվան ելքով:
Փաստացի` թունաքիմիկատներով թունավորումների հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.6 անգամ, ինչը պայմանավորված է տարածքային կառավարման մարմինների աջակցությամբ բնակչության շրջանում խնդրի վերաբերյալ լայնածավալ իրազեկման աշխատանքով:
Նշենք, որ 2017 թվականին թունաքիմիկատներով թունավորումները հիմնականում արձանագրվել են Արարատի, Արմավիրի և Տավուշի մարզերում: Գերիշխող պատճառը` (48%) թունաքիմիկատների ոչ ճիշտ պահպանումն է և մակնշումը:
Միաժամանակ, այս տարի 2016-ի համեմատ նկատվել է ինքնասպանության նպատակով թունաքիմիկատների օգտագործման դեպքերի նվազում՝ 0.7 անգամ, մինչդեռ ծնողի անուշադրության հետևանքով արձանագրված դեպքերի կտրուկ աճ (29%) է դիտվել:
ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է պահպանել թունաքիմիկատների օգտագործման և պահպանման կանոնները, մասնավորապես՝
- հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,
- չգնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է Ձեզ համար անհասկանալի լեզվով,
- լվանալ և պահել թունաքիմիկատով աղտոտված հագուստն առօրյա հագուստից առանձին,
- տեղադրել նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով,
- չպահել թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները պատահական վայրերում,
- պահել թունաքիմիկատները սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրերում,
- չպահել թունաքիմիկատները պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում,
- չօգտագործել թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով կիրառելու համար,
- պահպանել մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակցած մթերք օգտագործելիս,
- չիրականացնել թունաքիմիկատներով մշակումը քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ,
- պատրաստել թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում,
- օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիթ կոշիկներ) թունաքիմիկատի հետ աշխատելիս,
- չփչել հեղուկացրի (սրսկիչ սարք) խցանված ծայրադիրի մեջ,
- օճառով լվանալ ձեռքերը և դեմքը թունաքիմիկատ օգտագործելուց հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը,
- լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով,
- չօգտագործել թերություններ ունեցող սարքեր։
Կարդացեք նաև
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը դիմում է հանրապետության բնակչությանը՝ սուր աղիքային վարակներից խուսափելու նպատակով հետևել ներքոհիշյալ պահանջներին...
Կարմրուկը շատ վարակիչ շնչառական հիվանդություն է, որն օդակաթիլային ճանապարհով է փոխանցվում: Մասնագետների խոսքով, կարմրուկն այնքան վարակիչ է, որ հիվանդությամբ վարակվում է հիվանդին շրջապատող...
Մեր օրերում մարդիկ հաճախ մտածում են սրտի հիվանդությունների, խոլեստերինի մակարդակը նվազեցնելու, ճարպակալման եւ այլ խնդիրների մասին՝ մոռացության մատնելով մի շարք կարեւոր օրգան...
Ձմռանը մարդիկ հաճախ են սուր շնչառական խնդիրներ ունենում, քան ամռանը, գարնանը եւ նույնիսկ աշնանը: Հնարավո՞ր է ինչ-որ կերպ խուսափել...
Ամերիկյան Ռոչեսթերի համալսարանի գիտնականներին հաջողվել է բացահայտել օրգանիզմում ճարպային բջիջների ձեւավորումն անմիջականորեն վերահսկող սպիտակուցը: FASEB ամսագրում հրապարակված բացահայտումը թույլ կտա ճարպակալումն...
Չինական Xiamen Innovax Biotech դեղագործական ընկերությունը 2 տարվա կլինիկական փորձարկումներից հետո վաճառքի է հանել հեպատիտ E-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, հայտնում է РИА-Новости-ին՝ հղում անելով Xinhua գործակալությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Հղիություն. 1-ին ամիս
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն