Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

«Կոտրված սրտի» համախտանիշն առաջացնում է իմուն համակարգի խանգարումներ. armeniamedicalcenter.am

«Կոտրված սրտի» համախտանիշն առաջացնում է իմուն համակարգի խանգարումներ. armeniamedicalcenter.am

Ինչո՞ւ է մտերիմ մարդու կորուստն ուղղակի իմաստով «կոտրում սիրտը»: Էքստրեմալ էմոցիոնալ սթրեսն առաջացնում է իմուն համակարգի իսկական փոթորիկ, որի արդյունքում գլխավոր պոմպը հյուծվում է:

Գիտնականները բացահայտել են Տակոցուբո համախտանիշի զարգացման մեխանիզմը, որը երբեմն անվանում են «կոտրված սրտի» համախտանիշ: Հայտնի է, որ մտերիմ մարդու կորուստը կարող է առաջ բերել սիրտ-անոթային լուրջ խնդիրներ և անգամ հանգեցնել մահվան: Եվ ահա պարզել են, որ էքստրեմալ էմոցիոնալ սթրեսը իմուն համակարգի իսկական փոթորիկ է առաջացնում, որը պարզապես հյուծում է սիրտը:

Ամենահամեստ հաշվարկներով, ամեն տարի Ռուսաստանում «կոտրված սրտի» համախտանիշ առաջանում է10000 մարդու մոտ: Հսկայական էմոցիոնալ ցնցման արդյունքում նրանց սրտամկանը ժամանակավորապես կանգնեցնում է աշխատանքը: Հաճախ հենց սիրելի մարդու կորստով կամ հարաբերությունների խզումով պայմանավորված կտրուկ էմոցիոնալ շոկն է այդ խանգարման պատճառը:

Տակոցուբո համախտանիշի բնորոշ ախտանիշներն են հևոցը և ցավը կրծքավանդակում, որոնք հաճախ ընդունվում են որպես ինֆարկտ: Բայց, ի տարբերություն ինֆարկտի, պացիենտների մոտ չկա սիրտը սնուցող զարկերակների բլոկադա: Դրա փոխարեն արտահայտվում է հիմնական պոմպի՝ սրտամկանի և ձախ փորոքի ժամանակավոր թուլացում, որի պատճառով սիրտը չի կարողանում նորմալ կերպով արյուն մղել ամբողջ օրգանիզմով: Առաջին անգամ այս համախտանիշը հայտնաբերել և նկարագրել են ճապոնացի գիտնականները 30 տարի առաջ:

Բայց միևնույն է, մինչև վերջերս գիտությունը չգիտեր, թե հատկապես ի՞նչն է առաջացնում կոտրված սրտի համախտանիշին բնորոշ ախտանիշներ: Եվ այժմ Աբերդինի, Գլագոյի և էդինբուրգի հետազոտողները պարզել են, որ սիրտը ենթարկվում է գրոհի սեփական իմուն համակարգի կողմից: Ընդ որում, այդ գրոհի նշանները պահպանվում են ախտանշի զարգացման սկզբից 5 ամիս անց ևս: Ահա ինչու որոշ մարդիկ մտերիմ մարդուն կորցնելու պատճառով տառապում են ֆիզիկապես և էմոցիոնալ առումով այդքան երկար:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ