Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Աուտիզմով տառապողներն ավելի օբյեկտիվ եւ ռացիոնալ են, քան մյուս բոլոր մարդիկ. հետազոտություն. news.am

Աուտիզմով տառապողներն ավելի օբյեկտիվ եւ ռացիոնալ են, քան մյուս բոլոր մարդիկ. հետազոտություն. news.am

Աուտիզմով տառապողները հակված են իրադարձությունները գնահատել տրամաբանության տեսանկյունից՝ չտրվելով զգացական գործոններին, այդ պատճառով նրանք սովորաբար ավելի օբեկտիվ եւ ռացիոնալ են, քան մյուս բոլոր մարդիկ: Այս մասին ասված է Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Molecular Autism ամսագրում:

Քոլեջի ներկայացուցիչ Փունիթ Շահը նշել է, որ աուտիզմով տառապող մարդիկ կարող են տրամաբանորեն մտածել, քանի որ քիչ են տրվում զգացմունքներին, ինչն էլ նրանց օգնում է սթափ եւ հավասարակշռված որոշումներ ընդունել:

Գիտնականների փորձը հիմնված է եղել դեռեւս 1980-ական թվականներից հայտնի թեստի վրա, որի նպատակն էր ապացուցել, որ կարեւոր որոշումներ ընդունելիս մարդու տրամաբանական մտածողությունն անջատվում է: Մարդկանց 70 դոլար են տվել եւ առաջարկել 50 դոլարով մոլախաղ խաղալ: Ավելի հաճախ նրանք համաձայնել են, երբ նրանց ասել են՝ «պարտվելու դեպքում դեռ 20 դոլար կունենաք», այլ ոչ այն դեպքում, երբ ասել են՝ «50 դոլար կկորցնեք», չնայած երկու դեպքում էլ նույն սցենարն է նկարագրվում: Այս հոգեբանական արդյունքը բացահայտած հրեա գիտնական Դանիել Կանեմանը հետագայում Էկոնոմիկայի Նոբելյան մրցանակ է ստացել:

Աուտիզմով մարդիկ այդ թեստն այլ կերպ են անցել: Նրանց դեպքում «ֆրեյմինգ արդյունք» անվանումը ստացած այդ ֆենոմենը չի գործում. նրանց վրա ոչ մի ազդեցություն չի ունենում ո՛չ իրավիճակը, որում որոշում են կայացնում, ո՛չ իրենց ներքին զգացական վիճակը: Գերակշռող դեպքերում աուտիզմով մարդիկ տրամաբանական եւ ռացիոնալ որոշումներ են կայացնում:

«Այս մարդկանց ինքնատիպ գծերը կարող են օգտակար լինել այնպիսի իրավիճակներում, երբ կարեւորը ոչ թե սրտով, այլ գլխով մտածելն է»,- նշել է մասնագետը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. MedPortal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ