Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Մելոդրամների դիտումը ցավազրկող ազդեցություն ունի. news.am

Մելոդրամների դիտումը ցավազրկող ազդեցություն ունի. news.am

Մելոդրամների դիտումը նպաստում է հանդուրժողականության եւ էմպատիայի զարգացմանը, գրում է  Daily Mail-ը` վկայակոչելով Օքսֆորդի համալսարանի հետազոտությունը: Ֆիլմերի դիտման ընթացքում ուրիշների ապրումների մեջ ընկղմվելն օրգանիզմում էնդորֆինների ներհոսք եւ քիմիական հզոր ռեակցիաներ է առաջացնում, ինչը ստիպում է առավել կիսել մտերիմների հուզումները, ինչպես նաեւ առավել աննկուն դիմանալ սեփական ցավին:

Կամավորներին, ովքեր համաձայնել են մասնակցել փորձարկմանը, երկու խմբի են բաժանել: Առաջինին ցույց են տվել «Ստյուարտ. անցած կյանք» ֆիլմը, որն անտուն մարդու վերաբերյալ դրամատիկական պատմություն է: Երկրորդ խումբը չեզոք թեմաներով փաստագրական ֆիլմեր է դիտել:  

Փորձարկման շրջանակում մարդկանց խնդրել են ծալված ոտքով հենվել պատին եւ այդ անհարմար դիրքում մնալ երկար ժամանակ: Նրանք, ովքեր այդ ընթացքում մելոդրամ են դիտել, կարողացել են այդ դիրքում անհամեմատ ավելի երկար մնալ: Հարցումները ցույց են տվել, որ փորձարկվողները դիտման ընթացքում հուզական ամուր կապ են զգում հերոսների հետ եւ սովորում են այն զգալ իրական կյանքում` իրական մարդկանց հետ:

«Նրանք, ովքեր հուզական մեծ ցնցում էին ապրել, ցավային ավելի բարձր շեմ են դրսեւորել եւ ավելի մեծ չափով են կապ զգացել խմբի իրենց ընկերների հանդեպ», - հետազոտության արդյունքներն է բարձրաձայնել էվոլյուցիայի հոգեբանության պրոֆեսոր Ռոբերտ Դանբարը:

Գիտնականը նաեւ նշել է, որ իր թիմն այդ քիմիական գործընթացը դրամայի հանդեպ մեր հակման միակ պատճառը չի համարում, կան նաեւ մարդկային հոգեբանության այլ կողմեր: Բայց դա բավականին կարեւոր պահ է, որը բացատրում է, թե մենք ինչու ենք նման հաճույք ստանում գեղարվեստական ֆիլմերից:

Էնդորֆինի ազդեցություն է դիտարկվում նաեւ նրանց շրջանում, ովքեր կատակերգություններ են դիտել, երգել են կամ պարել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medicina.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ