Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Տագնապային խանգարումով տղամարդիկ երկու անգամ ավելի հաճախակի են մահանում քաղցկեղից. news.am

Տագնապային խանգարումով տղամարդիկ երկու անգամ ավելի հաճախակի են մահանում քաղցկեղից. news.am

Տագնապային խանգարումով տառապող տղամարդիկ երկու անգամ ավելի հաճախ են մահանում քաղցկեղից, քան հանգիստ տղամարդիկ: Այդ մասին հայտնում են Քեմբրիջի համալսարանի գիտնականները:

15 տարվա ընթացքում գրեթե 16 000 մարդու առողջության դիտարկումները ցույց են տվել, որ ուղիղ կապ գոյություն ունի քաղցկեղով տղամարդու հուզական վիճակի եւ քաղցկեղի բուժման հաջողության միջեւ: Ավելին, հոգեբանական գործոնն ազդում է կանխատեսման վրա, անկախ այնպիսի գործոններից, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլի օգտագործումը եւ ֆիզիկական ակտիվությունը: Հետաքրքիր է սակայն, որ կանանց մոտ նման կապ չի հայտնաբերվել:

Բրիտանացի գիտնականներն այժմ ուռուցքաբաններին կոչ են անում քաղցկեղի հետ միասին բուժել տագնապային խանգարումը, որովհետեւ այն առողջության համար էական ռիսկ է պարունակում եւ ազդում է առողջացման շանսերի վրա:

Գիտնականների խոսքով, համընդհանուր տագնապային խանգարումով տառապում է մեր մոլորակի չափահաս բնակչության մոտավորապես 5 տոկոսը. այն բնութագրվում է ավելորդ եւ անվերահսկելի անհանգստությամբ կյանքի ամենատարբեր ոլորտների վերաբերյալ: Չնայած հետազոտողները չեն ապացուցել, թե տագնապալի խանգարումը բարձրացնում է քաղցկեղի ռիսկը, նրանց ստացած արդյունքները հաստատում են այն ենթադրությունը, որ հոգեբանական սթրեսը թուլացնում է իմունային համակարգը եւ դրանով նվազեցնում է առողջացման շանսերը, եթե քաղցկեղ արդեն կա:

Գիտնականներն առայժմ չեն կարող բացատրել, թե ինչու է տագնապային խանգարման եւ ապրելիության միջեւ կապ դիտարկվում միայն տղամարդկանց մոտ, բայց ոչ կանանց: Հետազոտության հեղինակները ենթադրել են, որ կանայք ավելի հաճախ են  մասնագիտական օգնության դիմում տագնապալի խանգարման բուժման համար, իսկ տղամարդիկ նախընտրում են սպասել եւ փորձում են սեփական ուժերով հաղթահարել դա: Գուցե իր դերն է խաղում նաեւ այն, որ կանայք ավելի հաճախ են գնում բժշկի, ինչի շնորհիվ հաջողվում է նրանց մոտ ավելի վաղ հայտնաբերել քաղցկեղը եւ դա մեծացնում է արդյունավետ բուժման նրանց շանսերը, անկախ նրանց հոգեբանական վիճակից:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. moskovskaya-medicina.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ