Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Գիտնականները՝ նիհարելու ամենաարտասովոր միջոցի մասին. news.am

Գիտնականները՝ նիհարելու ամենաարտասովոր միջոցի մասին. news.am

Ավելորդ քաշից արդյունավետ ազատվելու համար կարելի է ո՛չ միայն առողջ սննդակարգի հետեւել եւ սպորտով զբաղվել, այլեւ... արտասվել: Նման արտասովոր հայտարարությամբ է հանդես եկել սթրեսի բնագավառում ամերիկյան փորձագետ Փիթ Սուլաքը:

Հայտնի է, որ արցունքներն օգնում են հանգստանալ սթրեսից հետո եւ բարձրացնում են տրամադրությունը: Պարզվում է դրանք օգտակար են նաեւ կազմվածքի համար. զգացմունքային լացը մի քանի ավելորդ կիլոգրամ կորցնելու արդյունավետ միջոց է:

Մասնագետի խոսքով՝ արցունքների մեջ պրոլակտին, լեյցին-էնկեֆալին հորմոններ կան, ինչպես նաեւ ադրենոկորտիկոտրոպ հորմոններ, որոնք օրգանիզմում արտադրվում են ուժեղ հուզմունքի ժամանակ: Բացի այդ, ավելորդ քաշի հետ է կապված նաեւ սթրեսի ամենահայտնի հորմոնը՝ կորտիզոլը. երբ այդ հորմոնի քանակությունն օրգանիզմում շատ է, այն ստիպում է ճարպեր կուտակել: Երբ մարդն արտասվում է, օրգանիզմում կորտիզոլի կուտակման մակարդակը նվազում է, եւ մարմինը դադարում է ճարպեր կուտակել:

Այսպիսով, St. Paul-Ramsey Medical centre-ի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ արտասվելն օգնում է օրգանիզմից դուրս բերել պոտենիցալ վտանգավոր տոքսինները եւ սթրեսի հորմոնները: Սակայն միայն զգայական արցունքներն են նպաստում սրթեսի հորմոնների արտազատմանը: Այսինքն՝ եթե արտասվում եք ալերգիկ ռեակցիայի, աչքերի գրգռվածության պատճառով կամ սոխ մաքրելիս, նիհարել չեք կարող:

Գիտնականները պարզել են, որ արտասվելու համար լավագույնը երեկոյան 7-ից մինչեւ 10-ն ընկած ժամանակահատվածն է, երբ մարդիկ ավելի շատ են հակված զգացմունքայնության՝ մտերիմների հետ հեռուստացույց դիտելիս:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medikforum.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ