Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Ագահություն և դատարկամտություն. ըստ Սթիվեն Հոքինգի` Երկրին սպառնացող վտանգները. tert.am

Ագահություն և դատարկամտություն. ըստ Սթիվեն Հոքինգի` Երկրին սպառնացող վտանգները. tert.am

Մեր ժամանակների լավագույն ֆիզիկոսներից մեկը` բրիտանացի Սթիվեն Հոքինգը, ով զբաղվում է տիեզերքի ուսումնասիրությամբ, նշել է Երկիր մոլորակի գոյության համար վտանգ ներկայացնող 2 գլխավոր սպառնալիքները:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, ըստ Հոքինգի` մոլորակը դեպի կործանում են տանում նախևառաջ մարդկանց ագահությունն ու դատարկամտությունը:

«Եթե ինձ այս հարցը 6 տարի առաջ ուղղեիք, ապա կասեի` էկոլոգիական աղտոտվածությունն ու մոլորակի գերծանրաբեռնվածությունը, բայց ներկայում իրավիճակն ավելի է լրջացել, և, ըստ իս, Երկրի համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում մարդկանց ագահությունն ու դատարկամտությունը»,- ասել է Հոքինգը` ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգին հյուրընկալվելու ժամանակ:

Բացի այդ, անվանի գիտնականը խոսել է արհեստական ինտելեկտի ստեղծման մասին` նշելով, որ այն ևս լուրջ սպառնալիք է մարդկության համար:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. mamadysh-rt.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ